copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:48 23-03-2023

Ընդդիմությունը փախել է պատասխանատվությունից. ՔՊ-ական պատգամավոր

Թե՛ ՀՀ վարչապետը, թե՛ այլ պաշտոնատար անձինք առաջարկով են հանդես եկել, որպեսզի ընդդիմությունը գա և ծանոթանա բանակցային գործընթացի նրբություններին և այլ դրվագներին, որոնք այսօր կան Հայաստան-Ադրբեջան երկխոսության գործընթացում, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով հարցին, թե ինչու ընդդիմադիր պատգամավորներին հնարավորություն չի տրվում ծանոթանալու խաղաղության պայմանագրի շուրջ քննարկվող փաստաթղթին։

«Ընդդիմությունը հրաժարվել է տեղեկացված լինել բանակցային գործընթացից։ Առհասարակ, տեղեկատվություն կրելը ենթադրում է նաև պատասխանատվություն, և մինչև այս պահը ընդդիմության հրաժարվելը քննարկելուց, աշխատանքային ռեժիմով ծանոթանալուց, գնահատում եմ որպես պատասխանատվությունից խուսափում», - ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ընդդիմությունն ունի իր ուզած հարցերի մասին տեղեկանալու բոլոր հնարավոր գործիքները։

«Մեր իշխանությունը որևէ խոչընդոտ չի ստեղծել ընդդիմության համար բանակցային գործընթացին ծանոթանալու հարցում. մենք առաջարկել ենք, ընդդիմությունը փախել է պատասխանատվությունից», - ասաց Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի