copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:14 21-03-2023

Գերեվարված Մարտին Գյուլնաբարյանը երեք երեխայի հայր է

Ադրբեջանցիների կողմից առևանգված Խնձորեսկի բնակիչ Մարտին Գյուլնաբարյանը 3 երեխաների հայր է։ Oragir.News-ի հետ զրույցում Խնձորեսկի միջնակարգ դպրոցի տնօրեն Օլյա Բլբուլյանն ասաց, որ երեխաներն էլ աղջիկներ են։

«Երեխաներից 2-ը դպրոց են հաճախում, մեկը փոքր է, դեռ դպրոցահասակ չէ։ Լավ ընտանիք են, երեխաների հանդեպ հետևողական են, ճիշտ է՝ երեխաները չեն փայլում սովորելուց, բայց իրենց ուժերի ներածին չափով սովորում են։

Գիտեմ, որ Մարտունը ծնողների հետ է ապրում։ Գիտեմ, որ տարիներ շարունակ հայրն էր հաց տանում դեռ Ղուբաթլույում ծառայողներին, թե ինքը երբվանից է սկսել այդ աշխատանքով զբաղվել՝ տեղյակ չեմ»։

Քիչ առաջ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում նախնական տվյալներով մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
15:13 Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է
13:15 Ես չեմ ասել «Ребята, давайте жить дружно», ես ասել եմ՝ «Ребята, давайте быть» բարեկիրթ. Ռուբինյան