copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:15 21-03-2023

Ադրբեջանցիների կողմից առևանգված պայմանագրային զինծառայողը Խնձորեսկի բնակիչ է

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մոտ մեկ ժամ առաջ Գորիսի Վերիշենից դեպի դիրքեր բարձրանալիս ադրբեջանցիները ՀՀ սուվերեն տարածքից առևանգել են Խնձորեսկի բնակիչ Մ. Գյուլնաբարյանին, ով դիրքեր մեր ՀԱՅ զինվորներին հաց էր բարձրացնում:

ՀՀ պաշտպանության նախարարությո՛ւն, ի՞նչ տեղեկություն կա տվյալ անձի առողջական վիճակից: Ինչ միջոցներ են ձեռնարկվում նրան ողջ և առողջ վերադարձնելու ՀՀ:

Եվ ինչպես է թշնամին հայտնվել ՀՀ սուվերեն տարածքում»:

Oragir.News-ը տեղեկությունը փորձեց ճշտել ՀՀ ՊՆ-ից, սակայն մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը մեր զանգերին և հաղորդագրություններին րպատասխանեց։

Ներքին Խնձորեսկի դպրոցի տնօրենն ասաց, որ առևանգվածը Խնձորեսկի բնակիչ է։

«Վերիշեն բարձրանալիս են առևագրել։ Նա 40 տարեկան է, մեծ ընտանիք են, ամուսնացած է, երեխաներ ունի։ Ճիշտն ասած, չգիտեմ՝ քանիսն են։ Գիտեմ, որ արդեն վաղուց է ծառայում»։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
15:13 Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է
13:15 Ես չեմ ասել «Ребята, давайте жить дружно», ես ասել եմ՝ «Ребята, давайте быть» բարեկիրթ. Ռուբինյան