Ներքին 3 տարի առաջ - 11:12 20-03-2023

«Կապիտուլյացիայի փաստաթուղթը և դատախազության լռությունը». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն


03.03.2023 թ-ին՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող՝ Էդգար Հովհաննիսյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աnna Վարդապետյանին՝ խնդրելով տրամադրել՝ ՀՀ գլխավոր դատախազությայն իրավական դիրքորոշումը` ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի 09.11.2020 թ., ըստ էության, կապիտուլյացիայի մասին փաստաթուղթը ստորագրելու վերաբերյալ, քանզի այդ գործողությունը իրականացվել է ՀՀ Սահմանադրության պահանջների կոպիտ խախտմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Դատախազությունից պատասխանել են, որ գրավոր հարցման պատասխանը կուղարկվի այն ստանալու պահից 30-օրյա ժամկետում, ընդ որում ձգձգելով պատասխանի ժամկետը ակնարկվում է, որ դատախազությունը տարակուսանքի մեջ է իրավական գնահատական տալու, կամ քրեական հետապնդում իրականացնելու հարցում։

Ստանալով՝ ՀՀ գլխավոր դատախազության վերջնական պատասխանը՝ ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը, օրենքի սահմանված կարգով՝ իրավական գործընթաց է սկսելու խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը չեղարկելու և նորը ստեղծելու ուղղությամբ, որը կբացառի Արցախի շրջափակումը, կվերականգի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև կապահովվի՝ Արցախի ժողովորդի ինքնորաշման իրավունքը:

Պատրաստ ենք համագործակցել, ցանկացած առողջ ուժերի հետ, որոնք պատրաստակամ են մասնակցել իրավական գործընթացին»:

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:51 Սերգեյ Կարմրյանը Բաքվում կայացած ազատ ոճի ըմբշամարտի ԱԱ-ում նվաճեց արծաթե մեդալ
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին