Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:00 18-03-2023

Հայաստանում ռևանշիստական ​​ուժերը գլուխ են բարձրացրել. Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Հայաստանը դեռևս դասեր չի քաղել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից»։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ալիևն այս մասին ասել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի օկուպացված Թալիշ գյուղում՝ Նովրուզի կապակցությամբ Ադրբեջանի ժողովրդին ուղղված իր ուղերձում։

Ալիևը հերթական անգամ պնդել է, որ «Հայաստանում ռևանշիստական ​​ուժերը գլուխ են բարձրացել»։ Նրա խոսքով՝ «Հայաստանում դեռևս Ադրբեջանի և ադրբեջանական տարածքների նկատմամբ տարածքային պահանջներ են ներկայացվում»։

Վերջինս միևնույն ժամանակ Հայաստանի ղեկավարությանը զգուշացրել է «զերծ մնալ նման սադրանքներից»։ «Մենք զգուշացնում ենք Հայաստանի ղեկավարությանը զերծ մնալ այս կեղտոտ արարքներից։ Նայե՛ք մի քանի երկրներ, որոնք կանգնած են Հայաստանի թիկունքում, մենք զգուշացնում ենք այստեղից՝ ազատագրված Թալիշ գյուղից, վերջ տալ այս կեղտոտ գործերին։ Ոչ մի արտաքին ուժ չի կարող ազդել Ադրբեջանի պետության և ժողովրդի կամքի վրա»,- հոխորտացել է նա։

Իլհամ Ալիևը նաև հայտնել է, թե, իբր այսպես կոչված «օկուպացիայի շրջանում» Հայաստանի հետ համագործակցություն սկսելու համար բազմաթիվ ջանքեր են գործադրվել։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի պետությունը և ժողովուրդը հաղթահարել են այդ բոլոր փորձերը՝ դրսևորելով ամուր կամք։ . «Օկուպացիայի ժամանակ բազմիցս ասել եմ, որ եթե հարցը խաղաղ ճանապարհով չլուծվի, մենք պատերազմով կազատագրենք մեր հայրենի հողերը զավթիչներից»,- նշել է նա։

Ադրբեջանի նախագահը ընդգծել է, որ «Ադրբեջանը մարտի դաշտում վերականգնել է իր իրավունքները»։ Նա ասել է, որ ադրբեջանական կողմը 44 օրվա ընթացքում «թշնամուն վտարեց իր տարածքից և Ղարաբաղում բարձրացրեց Ադրբեջանի դրոշը»։ Վերջինս պատերազմում արձանագրած հաջողությունը համարել է Ադրբեջանի պատմության ամենալուսավոր էջը։ «Քառասունչորս օր Ադրբեջանի ժողովուրդը համախմբվել է մեր բանակի թիկունքում՝ որպես հենարան և որպես բռունցք։ Մենք արյուն թափելով ազատագրեցինք օկուպացված հողերը»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Ալիևը միևնույն ժամանակ հայտնել է, որ երեսուն տարի շարունակ Ադրբեջանն «այսպես կոչված օկուպացիայի հետ կապված» բարձրացրել է իր ձայնը բոլոր միջազգային կազմակերպություններում։ Նա ընդունել է, որ որևէ հաստատություն չի արձագանքել Ադրբեջանի խոսքերին։ Ադրբեջանի նախագահի համոզմամբ՝ ղարաբաղյան հակամարտությունում ներգրավված միջնորդները ոչ թե փորձել են լուծել հարցը, այլ սառեցնել այն։

Վերջինս միևնույն ժամանակ գոհունակություն է հայտնել, որ արդեն երրորդ տարին է, երբ Նովրուզի տոնի կապակցությամբ Ադրբեջանի ժողովրդին ուղերձ է հղում Արցախի օկուպացված տարածքներից։ Նա հավելել է, որ պատերազմի օրերին Ադրբեջանի ժողովուրդը համախմբվել էր որպես մեկ բռունցք՝ մաղթելով նորանոր հաջողություններ և հաղթանակներ։





Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
22:58 Զախարովան անդրադարձել է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնին
22:00 Բնակարան, կայանատեղի, 10.1 մլն պարտատոմսեր, 7.1 մլն ավանդներ, 2 մլն անկանխիկ, 27.5 մլն եկամուտ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը
14:04 ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու
19:30 Կենդանուն մահապատժի ենթարկեցին․ ովքեր լռում են, բնապահպան չեն

Ձեզ գուցե հետաքրքրի