copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 23:21 08-07-2026

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, թե Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից՝ չնայած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ հակառակի մասին վկայող մեկնաբանություններին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Թրամփն ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ քննարկել է Լիբանանից Իսրայելի զորքերի դուրսբերման հարցը։

«Այո, կարծում եմ՝ նրանք դա կանեն։ Կարծում եմ՝ նրանք ուզում են։ Այսպիսով, մենք համաձայնագիր ունենք Իսրայելի և Լիբանանի հետ։ Այո, նրանք կհեռանան։ Եվ կարծում եմ՝ ամեն ինչ շատ լավ կստացվի»,- ասել է Թրամփը։

Անցած շաբաթ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել էր Լիբանանի այն տարածքներ, որոնք գտնվում են իսրայելական բանակի վերահսկողության տակ։ Նա զինվորների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Իսրայելը դուրս չի բերի իր զորքերը Լիբանանի հարավից, քանի դեռ «Հեզբոլլահ»-ը շարունակում է սպառնալիք ներկայացնել Իսրայելի համար։

Հունիսի 26-ին Իսրայելի և Լիբանանի կառավարությունները՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, ձեռք են բերել անվտանգության վերաբերյալ համաձայնություն, որի համաձայն՝ Իսրայելը Լիբանանի բանակին կհանձնի իր վերահսկողության տակ գտնվող երկու հատված։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է