copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:53 17-03-2023

Զոդի կամրջի մոտ «Peugeot»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել ձորակը

Մարտի 16-ին, ժամը 22։10-ին քաղաքացին դիմել է Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Զոդի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․, ծնված 1950 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը (մոտ 10 մ)․ տուժածներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևոր Հ․ Մ․-ին (ծնված 1952 թ.) ուղեկցել անվտանգ տարածք և հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել ձորակից:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է