Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:40 14-03-2023

Թուրք-ադրբեջանական միության հզորությունը տարածաշրջանում արդար խաղաղության երաշխիքն է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ թուրք-ադրբեջանական միության հզորությունը տարածաշրջանում արդար խաղաղության երաշխիքն է։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևն ասել է Եվրասիական տնտեսական գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։

Ալիևը շեշտել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան, որպես ռազմավարական դաշնակիցներ տարածաշրջանում ստեղծում են պատմական նոր իրողություններ։ Նրա խոսքով՝ երկու երկրները համատեղ որոշումների և համատեղ գլոբալ նախագծերի միջոցով շարունակական ներդրում են ունենում եվրասիական տարածքում խաղաղության, անվտանգության և համագործակցության գործում։

«Միևնույն ժամանակ, մեր երկրները հուսալի գործընկերներ են, որոնք ռազմավարական դեր են խաղում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում»,- ասել է նա։

Ադրբեջանի ղեկավարը հայտնել է, որ թուրք-ադրբեջանական անխախտ միության պատմության մեջ նշանավորվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման և Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակով։ Նա ընդգծում է, որ այսօր միջապետական հարաբերությունները կառուցված են Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալի «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է, իսկ նրա վիշտը՝ մեր վիշտը», ինչպես նաև Հեյդար Ալիևի «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբուքների վրա։

Ալիևը վստահություն է հայտնել, որ ամենաբարձր մակարդակի վրա գտնվող թուրք-ադրբեջանական հարաբերությունն էլ ավելի կամրապնդվեն նոր ձեռքբերումներով, իսկ երկու երկրների գործունեությունը կնպաստի Եվրասիայում քաղաքական և տնտեսական ինտեգրման գործընթացին և միջազգային նախագծերն իրականություն կդարձնի։

Վերջինս հավելել է, որ այսօրվա հանդիպումը համընկնում է Թուրքիայի համար ցավալի շրջանի հետ։ Նա ասել է, որ ավերիչ երկրաշարժերի առաջին օրվանից Ադրբեջանը մոբիլիզացվել է Թուրքիայի շուրջ և ցուցաբերել բարձր համերաշխություն։ Ալիևի խոսքով՝ բնական աղետները, որոնք տեղի են ունենում անկախ մարդու կամքից, ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե անհատները, ազգերը և պետությունները որքան ունեն միմիյանց հետ համերաշխության և աջակցության կարիքը։





Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան