copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:00 05-03-2023

Ես միակ նախագահն էի, ում օրոք Ռուսաստանը ոչ մի երկիր չի գրավել. Թրամփը խոստանում է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը միակ նախագահն է եղել, ում որոք Ռուսաստանը որևէ երկիր չի գրավել։ Այս մասին Թրամփն ասել է իր կողմնակիցների հետ կայացած հանդիպման ժամանակ։

Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ իր պաշտոնավարման շրջանում Ռուսաստանը որևէ երկիր չի գրավել, քանի որ ինքը շատ լավ շփումներ ուներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես ասացի. Վլադիմիր, մի արա դա: Դուք գիտեք, որ մենք ընկերներ ենք: Մի գրավեք ոչ մի երկիր, քանի որ այդ դեպքում Մոսկվան մեծապես կտուժի։ Ես նրան ասացի այդ մասին»,- ասել է նա։

ԱՄՆ նախկին նախագահը հիշեցրել է, որ Ջորջ Բուշի պաշտոնավարժման օրոք ռուսները ներխուժել են Վրաստան, Բարաք Օբամայի օրոք գրավել են Ղրիմը, իսկ Բայդենի պաշտոնավարման շրջանում Ռուսաստանը փորձում է տիրանալ ամեն ինչին։ Նրա խոսքով՝ եթե նույնիսկ Ռուսաստանին հաջողվի հասնել իր նպատակներին, ապա Բայդենը նույնիսկ չի իմանա այդ մասին։

Բացի այդ Թրամփը նշել է, որ ինքը միակ թեկնածուն է, ով շատ հեշտությամբ կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը։ «Ես միակ թեկնածուն եմ, ով կարող է այս խոստումը տալ. ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը և դա կանեմ շատ հեշտ։ Եվ դուք, ի թիվս այլ բաների, կունենաք Երրորդ համաշխարհային պատերազմ։ Եթե ​​ինչ-որ բան չանեք, երրորդ համաշխարհային պատերազմ կլինի»,- հայտարարել է նա։

Թրամփը նաև հավելել է, որ շատ հեշտությամբ կդադարեցնի ռուս-ուկրաինական պատերազմը՝ նախքան Սպիտակ տուն մտնելը։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2017-2021 թվականներին, սակայն 2020 թվականի ընտրություններում չի կարողացել վերընտրվել։ Միևնույն ժամանակ Թրամփը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել նաև 2024 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի