copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:16 27-06-2021

Թրամփը հայտարարել է, որ Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը Բայդենի օրոք նվաստացնում են ԱՄՆ-ին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մի շարք արտաքին ուժեր, այդ թվում՝ Ռուսաստանը, նվաստացնում են երկրին ներկայիս պետության ղեկավար Ջո Բայդենի օրոք: Այս մասին նա հայտարարել է Օհայո նահանգի Ուելինգթոն քաղաքում կայացած հավաքին՝ ելույթի ժամանակ․ հայտնում է The U.S. Sun-ը։

«Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը ստորացնում են մեր երկրին: Ջո Բայդենը ոչնչացնում է մեր երկիրը», - ասել է ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավարը` չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ԱՄՆ-ի նվաստացում ասելով:

Թրամփի խոսքով՝ Բայդենի վարչակազմը հինգ ամիսների ընթացքում «կատարյալ աղետ էր»:

«Հանցագործությունն աճում է, սպանություններն աճում են, կողմնակի մարդիկ անցնում են սահմանը: Ոչ ոք նման բան չէր տեսել», - ասել է նա:

Իր ելույթի ընթացքում Թրամփը մեկ անգամ ևս մեղադրել է դեմոկրատներին 2020-ի ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգների դատարանները հետագայում համաձայն չէին այս հայտարարության հետ: Մոտ 50 դատարաններ, ներառյալ ԱՄՆ Գերագույն դատարանը, մերժել են Թրամփի և նրա կողմնակիցների՝ ընտրակեղծիքների մասին մեղադրանքները:

Հանրահավաքը, որի ժամանակ ելույթ է ունենում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, առաջինն է Սպիտակ տնից նրա հեռանալուց ի վեր:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը