copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:41 03-11-2023

Թող փորձագետները վերլուծեն՝ ո՞ւմ օրոք է ինքնիշխանության կորուստ եղել և ում օրոք` ամրապնդում․ Միրզոյանը՝ ընդդիմությանը

Դեպի իշխանություն Ձեր ատելության ծավալը այնքան մեծ է, որ չեք տեսնում որոշ իրողություններ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկումներին, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի որոշ հատվածներ օկուպացնելուն և անվտանգությանը վերաբերող հարցերին։

«Ասում եք՝ ձեր իշխանության ժամանակ անընդհատ տեսնում ենք ինքնիշխանության կորուստ՝ ես խնդրում եմ բերել մեկ օրինակ։ Եկեք վերլուծենք ՀՀ ինքնիշխանության աստիճանը այս շրջանում և այն շրջանում, որտեղ ձեր ներկայացրած ուժը այս կամ այն կերպ առնչվել է իշխանությանը։

Աղմկահարույց գործարքներ, որոնցով Հայաստանն իր ենթակառուցվածքների մի զգալի մասը տվեց այլ երկրների կամ երկրի։ Եկեք մի օր անկախ փորձագետները նստեն, վերլուծեն՝ էդ ո՞ւմ օրոք է Հայաստանն ինքնիշխանության կորուստ ունեցել և ո՞ւմ օրոք է ինքնիշխանության ամրապնդում եղել: Օրինակ, երբ ինքնիշխանությունը, վերջիվերջո, հանգում է կռվելուն, պետք է կարողանաս պաշտպանել քո տարածքն ու ինքնիշխանությունը, եւ հետեւաբար քո զենքերին ու սպառազինության մատակարարումներին եւ դրանց դիվերսիֆիկացմանը, եկեք մենք, կամ անկախ փորձագետները վերլուծեն, թե ում օրոք է Հայաստանը եղել ավելի ինքնիշխան, առնվազն տեսանելի քայլեր ձեռնարկել իր ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ»,- ասաց Միրզոյանը։

Նա շարունակեց. «Կամ ասում եք՝ ի՞նչ պայմանավորվածություններ եք ձեռք բերել, որ անվտանգություն լինի: Կրկին հեգնանքով, մթոմ ձեր ձեռք բերած, ֆիզիկապես բերած, կանգնեցրած պայմանավորվածություններն աշխատեցի՞ն: Մի գրամ չաշխատեցին: Չաշխատեց խաղաղապահների մեխանիզմը ԼՂ-ում, հայաստանի ինքնիշխան տարածքի վրա եղան հարձակումներ 2020-ից հետո՝ 2021-ի մայիսի 12-ին, 2022-ի սեպտեմբերի 13-ին: Բոլոր այն մեխանիզմները, որոնք ձեր օրոք գծվել են եւ ձեր կողմից փայփայվում ու քարոզվում են, չաշխատեցին: Մեր ծափողջյունները, Աստված մի արասցե դրանց կենսունակությունը ստուգելու, բայց մենք ունենք նաեւ քաղաքացիական դիտորդական առաքելություն սահմանների մի հատվածում, եւ կարծես թե բարեբախտաբար, առնվազն այդ հատվածներում խոշոր միջադեպեր չունենք»,-ասաց նա:

Միրզոյանը նկատեց, որ աշխարհն այնպես է փոխվում, որ երաշխիքներն ու պայմանավորվածությունները դժվար են աշխատում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից