copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:50 26-02-2023

Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի «հակաէսթետիկ» եւ «անվախ» weekend-ը

Քիչ առաջ Oragir.Newsհրապարակում էր արել Աննա Հակոբյանի եւ Նիկոլ Փաշինյանի weekend-ի վայելքների մասին՝ երեկ Hard rock սրճարանում այցելությունը, այսօրվա զբոսանքը։ Մեր հրապարակումից րոպեներ անց վարչապետի տիկինը շտապեց ստատուս գրել․

«Ժողովուրդ ջան
Մենք ոչ միայն զբոսնում ենք մեր տարբեր քաղաքներում, այլեւ կարկանդակ ու եգիպտացորեն ենք վայելում, խանութներից առեւտուր ենք անում, սրճարաններում ենք լինում եւ այլն եւ այլն։ Պարզապես՝ միշտ չէ, որ դուք մեզ նկատում եք »,-գրել է Հակոբյանը՝ կից լուսանկարներ հրապարակելով։







Իսկ լուսանկարները ներկայացնում են մի հակաէսթետիկ տեսարան՝ փողոցներում «պերաշկի» ուտող վարչապետ եւ նրա տիկին, «կուկուռուզ» կրծող առաջին դեմք, գլխարկով, շարֆով պինդ կապկպված, կասկածելի արտաքինով խանութներում «անվախ» առեւտուր անող մարդուկնիկ, այսօրվա լավ եղանակին այգիներում մեն-մենակ նստած զույգ, քանի որ զարմանալիորեն որտեղ նրանք լուսանկարվում են, տարածքում մարդիկ չկան․․․։




Եւ բոլոր նկարներում Փաշինյանը սարսափելի վատ է դուրս եկել՝ դեմքը ջղայն, այլայլված, վախվորված, սա մոտավորապես նման է այն դեպքերին, երբ քեզ հետ մրցակցող ընկերուհիդ համատեղ այնպիսի նկարներ է հրապարակում, որ բոլոր երկրպագուներդ հիասթափվեն։




Թերեւս պետք է Աննա Հակոբյանին խնդրել այլեւս իրենց «անվախ» առօրյայից ապացույցներ չհրապարակել, դրանք հակառակն են ապացուցում՝ մեկ անգամ եւս հիասթափեցնելով իրենց հակասէթետիկությամբ։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է