copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:13 23-02-2023

Որակավորման քննության արդյունքների բողոքարկումից հետո ևս երկուսը դատավոր են դարձել․ Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Երկու շաբաթ առաջ գրել էինք, որ դատավորների թեկնածուների քրեական մասնագիտացման ցուցակի համալրման համար հատուկ կարգով անցկացված որակավորման գրավոր քննությունը միայն 1 հոգի է հաղթահարել։
ԲԴԽ-ի հայտարարած մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 7 անձ, անցողիկ շեմը եղել էր 80 միավոր, եւ միայն մեկը՝ Արմեն Էդուարդի Պողոսյանն էր հատել այդ շեմը՝ ստացել էր 86 միավոր։ Տեղեկացանք, որ քննության արդյունքներով բավարար միավորներ չհավաքած թեկնածուներից 2-ը բողոքարկել են քննության արդյունքները, ինչից հետո վերանայվել են արդյունքները, եւ նրանք դարձել են դատավոր։

Այդ 2 թեկնածուներն են Արտավազդ Կարապետյանն ու Սասուն Մխիթարյանը։ Կարապետյանը հավաքել էր 75 միավոր, բողոքարկումից հետո նրա միավորների թիվը դարձել է 80.5, Սասուն Մխիթարյանը՝ 74 միավոր, բողոքարկումից հետո նրան 6 միավոր ավելացրել են եւ 80 միավորով ընդգրկել դատավորների ցուցակում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
14:00 Երբ կբացվեն ռուսական շուկայի դռները. 3 վարկած
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
16:28 Մտքումս կերպար էի ստեղծել. Օլյա Հակոբյանն առաջին անգամ խոսել է Աբելից բաժանվելու պատճառների մասին
19:41 Արտահոսքեր առանց պատասխանատուի․ Փաշինյանի հայտարարությունը և անձնական տվյալների խնդիրը
15:00 Ձեր երեխաներին դաստիարակելը Ձեր պարտականությունն է. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ հետևորդին
20:11 Հավկիթի մեծության կարկուտ՝ Հայկավան գյուղում
12:16 Լեհաստանը Զելենսկիին զրկել է երկրի բարձրագույն պետական պարգևից
12:30 Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 490 տոննա քաշով ռուսական հացահատիկի 7 վագոն