copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:00 21-02-2023

Արևմուտքը չէր պլանավորում հարձակվել Ռուսաստանի վրա, հատուկ գործողության կարիք երբեք չի եղել. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան ռուսներին թշնամի չեն համարում և չեն ձգտում ոչնչացնել Ռուսաստանը։ Այս մասին Բայդենն ասել է Վարշավայում իր ունեցած ելույթում` պատասխանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին։

Բայդենը շեշտել է, որ Ռուսաստանը պետք է վճարի իր գործողությունների համար։ Նա նաև նշել է, որ այս շաբաթ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն։

Վերջինս նշել է, որ արևմուտքը չէր նախատեսում հարձակվել Ռուսաստանի վրա։

«Ես ևս մեկ անգամ դիմում եմ ռուս ժողովրդին։ ԱՄՆ-ն և եվրոպական երկրները չեն ձգտում վերահսկողություն հաստատել Ռուսաստանի նկատմամբ կամ ոչնչացնել այն։ Արևմուտքը չէր պլանավորում հարձակվել Ռուսաստանի վրա։ Միլիոնավոր ռուսներ, ովքեր ցանկանում են խաղաղ ապրել իրենց հարևանների հետ, մեր թշնամիները չեն»,- նշել է Միացյալ Նահանգների նախագահը։

Բայդենը հավելել է, որ Ռուսաստանի կողմից հատուկ գործողություն իրականացնելու անհրաժեշտություն երբեք չի եղել։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա