copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:45 26-06-2022

Պուտինը հույս ունի, որ Արևմուտքը կպառակտվի Ուկրաինայի պատճառով․ Բայդեն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ Արևմուտքում պառակտում կլինի, քանի որ Ուկրաինա ներխուժումը շարունակվում է, նախազգուշացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Գերմանիայում, G7-ի գագաթնաժողովում։

Բայդենը գովաբանել է դաշնակիցներին, որոնք վերջին չորս ամիսների ընթացքում միասնական դիմակայել են Կրեմլին։

«Մենք պետք է միասին մնանք, քանի որ Պուտինն ի սկզբանե հույս ուներ, որ ՆԱՏՕ-ն և G7-ը կպառակտվեն: Բայց մենք դա չարեցինք և չենք պատրաստվում անել: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս ագրեսիան անպատիժ մնա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Բացի այդ, Բայդենը ջերմությամբ է խոսել Բավարիայում գագաթնաժողովը հյուրընկալող Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասին։ Նա գովաբանել է կանցլերին Եվրոպայի վրա ազդելու համար՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի և դրան հաջորդած համաշխարհային տնտեսական անկման հետևանքով առաջացած ցնցումների ընթացքում:

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերով, Վաշինգտոնը մեծ ներդրումներ է կատարել Գերմանիայի հետ հարաբերություններում այն ​​բանից հետո, երբ Բայդենը ստանձնեց պաշտոնը մեկուկես տարի առաջ:

Երկու երկրների ղեկավարների բանակցությունները լավ հնարավորություն էին վերահաստատելու երկու երկրների միջև խորը և ամուր կապերը, ասել է նա։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից