copy image url
Միտք Ներքին 2 տարի առաջ - 12:09 29-04-2024

Էս անտերի երկիրը երբեք, երբեք ու երբեք իր թանկ մեռելներին չարժևորեց․Մուրադ Մշեցի

Մուրադ Մշեցին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմ աչքի առաջ իր մահվան մահճի մեջ վերջին դաժան ու ծանր կռիվը տվեց Սահակը ու «զարկվեց» ու զարկվեցինք...

Հիմա Սահակը խաղաղ պառկած է իր մահվան մահճի մեջ, խաղաղ է,որովհետև իր թշնամի ցավերին մեկ առ մեկ զարկեց նոր զարկվեց...

Հիմա նստել ու որոշում ենք, թե որտեղ պիտի հուղարկավորենք Ռազմահայրենասիրական երգի նահապետին։

Քաղաքապետարանից մեզ ասում են,որ Սահակին չեն կարող տեղ հատկացնել քաղաքային պանթեոնում,որովհետև Սահակը կոչում չունի (թվեմ վաստակավորներիդ ցանքը ա’յ անվաստակներ.չէ պիտի թվեմ՝ թաթա, արմենչիկ, արամե, զահլա չկա)։ Ինչպես կասեր Դավիթ Մշեցիս. «կարծես թե Վարպետն է մեղավոր, որ ինքը կոչում չունի»։

Դիմում ենք ՊՆ, որ բացառության կարգով մի լավաշաչափ տեղ հատկացնեն Եռաբլուրում (Սահակի հսկա մարմինը լավաշափ էր դարձել).
ասում են՝մարտական ուղի չունի։ Բա ի՞նչ էր Սահակի անցած ուղին,ռեստորանից ռեստորա՞ն,օբեկտից օբե՞կտ։Սատկե’ք դուք՝ձեր կռած անբարո օրենքներով։

Էս անտերի երկիրը երբեք, երբեք ու երբեք իր թանկ ՄԵՌԵԼՆԵՐԻՆ չարժեվորեց, դրա համար էլ արտդ անվարել ես ցանում, ցանածդ քո սերմը չէ, հնձածդ կալ չի հասնում,հասածն էլ թշնամուդ փեշքեշ ես տալիս...
Բայց որտեղ էլ ամփոփենք ընկերոջս, ուսուցչիս, եղբորս թանկ մարմինը,էդ հողը հաստատ կՍԱՀԱԿոտվի,
կՀԱՅոտվի...

Խանձված խղճմտանքով, ողորմելի գոյություներդ քարշ տալով, իբր թե ապրում եք հա՞...»։
Երկու օր առաջ զանգահարեց ինձ դողդոջուն, հազիվ լսելի ձայնով ասեց.<<զանգել եմ քեզ հաջող անեմ ախպեր ջան...>>

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը