copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:43 21-02-2023

Ավինյանի պաշտոնավարումը փոխքաղաքապետի պաշտոնում ապօրինի է. նա ղեկավարում է առևտրային կազմակերպություն. «Փաստինֆո»


«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է, գործ ունենք բացահայտ քաղաքական կոռուպցիայի դրսևորման հետ ու այսքանից հետո Փաշինյանը դեռ տարակուսում է, թե ինչու է երեք նիշով նվազել Հայաստանի դիրքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարում։

Աղբյուրը գրում է. «Այսպես` ինչպես արդեն նշել էինք` Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից հաստատել էին մեր տեղեկությունները, որ Տիգրան Ավինյանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում սեպտեմբերի 23-ին նշանակվելուց հետո շարունակում է զբաղեցնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ-խմբ) տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ Նկատենք, որ Տիգրան Ավինյանը հանդիսանում է իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու։

Մեր հրապարակումներից հետո ԱՆԻՖ-ը շտապեց իր հովանու տակ վերցնել քաղաքական իշխանության քաղաքապետի թեկնածուին, թե նա աշխատավարձ չի ստանում, սակայն հրաժարվեց հրապարակել, թե Ավինյանը երբ է հրաժարվել աշխատավարձից, չտրամադրեց նաև կանոնադրությունը, քանզի խնդիրն այս պարագայում ամենևին էլ միայն աշխատավարձը չէ։

«Փաստինֆո»-ին, ի վերջո, հաջողվեց ձեռք բերել այն, ինչը տվեց այդ հարցի պատասխանը, թե ինչու էին կառավարությունն ու ԱՆԻՖ-ը այդպես ջանասիրաբար փորձում այն գաղտնի պահել։ Բանն այն է, որ կանոնադրությունն ապացուցում է քաղաքական կոռուպցիայի կասկածները։

Այսպես՝ ԱՆԻՖ-ը հանդիսանում է շահույթ հետապնդող առևտրային կազմակերպություն, ինչն ամրագրված է Կանոնադրության 1.2 կետում։ Իսկ կառավարվող մարմինները երեքն են՝ բաժնետերերի ընդհանուր ժողովը, ընկերության տնօրենների խորհուրդը և գործադիր մարմինը՝ ի դեմս տնօրենի։
Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետը, ինչպես արդեն նշեցինք, արգելում է քաղաքապետի տեղակալներին պաշտոն զբաղեցնել առևտրային կազմակերպություններում, ինչը խախտել է Տիգրան Ավինյանը։ Վերջինս, ի հեճուկս, ՀՀ օրենսդրության, ոչ միայն պաշտոն է զբաղեցնում առևտրային կազմակերպությունում, այլև ղեկավարում է այն։

Ակնհայտ է, որ Ավինյանն այսօր խախտում է օրենքը և նրա նշանակումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում կատարվել է լիազորությունների չարաշահմամբ, ինչն արդեն հանցավոր արարք է, իսկ իրավասու մարմինները աչք են փակում։ Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քաղաքական հովանավորչություն, քաղաքական կոռուպցիայի տիպիկ օրինակ։ Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա թե ԱՆԻՖ-ը, թե Տիգրան Ավինյանը խուսափում են հայտարարել, թե երբվանից է նա հրաժարվել ստանալ աշխատավարձ, սակայն, ինչպես նշեցինք այս պարագայում դա չէ կարևորը, այլ այն, որ նա ղեկավարում է առևտրային կազմակերպություն, ինչն ուղղակիորեն արգելված է օրենսդրությամբ։
Սակայն այստեղ մեկ հարց է նաև առաջանում՝ Ավինյանը ամբողջ դրույքաչափո՞վ է նշանակվել քաղաքապետի տեղակալ, թե՞ ոչ, քանզի ստացվում է, որ նա քաղաքապետնի տեղակալի իր աշխատանքային ժամերի հաշվին կատարում է ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահի պարտականությունները, սակայն աշխատավարձ ստանում քաղաքապետարանից»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

12:47 Նայելով ամուսնուդ՝ հասկանում եմ պատկերացումներդ. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ իրեն լկտի չոբան անվանած հետևորդին
12:27 Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը, սակայն պայքարը շարունակվում է
14:32 Ռուսաստանը երկրորդ զանգվածային հարվածն է հասցրել Կիևին. կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
14:07 Իմ կին, իմ սեր. Ալեքսանդր Բաբասյանը հրապարակել է ամուսնությունից հետո կնոջ հետ համատեղ լուսանկար
12:19 Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո․ Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը՝ մայրիկի ծննդյան առիթով
14:53 Այսօր ծեծեց, վաղը կսիրի. ընտանեկան բռնության հանդեպ հանդուրժողականությունը նպաստում է քրեական ենթամշակույթի տարածմանը
13:35 ՔՊ-ն խախտո՞ւմ է օրենքը․ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը Գյումրիի ավագանու անդամ է
16:19 Ինձ մեկ է, թե ով է «Հայփոստի» տնօրենը, բայց ես պահանջում եմ բացատրություններ, թե ինչու՞ են մեր վճարված հարկերից միլիարդներ ծախսվում «Հայփոստի» վրա
15:46 Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ. Ռոզա Դավթյանի խոստովանությունը
13:24 Մենք երջանիկ ենք. Գևորգ Գրիգորյանի նոր սիրելին արձագանքել է իրենց հասցեին հնչող քննադատություններին