«Վերջին զանգ» և «Կույր աշխարհ» հեռուստասերիալներից հանրությանը հայտնի, սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանը, ով 2025 թվականի ապրիլին ամուսնացել է, անկեղծ ու բացառիկ խոստովանություն է արել իր անձնական կյանքի, ամուսնությունից հետո առաջացած փոփոխությունների և ընտանիքից հեռու լինելու մասին։
Դերասանուհին նշել է, որ ընտանեկան կյանք մտնելուց հետո համեմատաբար ավելի քիչ է տեսնում իր հարազատներին, ինչն իր համար բավականին էմոցիոնալ ու ծանր թեմա է։
Նրա խոսքով՝ ինքն ու եղբայրը հանդիպումների պակասն ու առաջացած բացը փորձում են լրացնել անակնկալներով և փոխադարձ նվերներով։
«Ամուսնանալուց հետո շատ դժվար է, հիմա կհուզվեմ»,- անկեղծացել է դերասանուհին՝ հավելելով, որ չնայած աշխատանքային հագեցած առօրյային և նոր կարգավիճակին, հարազատների հետ կապը պահպանելն իր համար միշտ առաջնային է։