Օրեր առաջ համացանցում տարածված լուրերն այն մասին, որ դերասան Ալեքսանդր Բաբասյանն ու նրա սիրելին՝ Շողերը, օրինականացրել են իրենց հարաբերությունները, պաշտոնապես հաստատվել են։
Դերասանն արդեն պարբերաբար կնոջ հետ համատեղ ջերմ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում սոցիալական ցանցերում։

Հերթական լուսանկարին կից Ալեքսանդրը կարճ, բայց զգացմունքային գրառում է կատարել.
«Իմ կին, իմ սեր»։
Ավելի վաղ՝ անձնական կյանքում սպասվող փոփոխությունների մասին խոսելիս, դերասանը նշել էր. «Ճակատագիրն օրհնում է նրանց, ովքեր պատրաստ են դրան»։