copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:07 23-12-2022

Միլիոնանոց ու արժեքավոր նվիրատվություններ Ավինյանին, փոխքաղաքապետի ունեցվածքը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը ներկայացրել է 2022 թ-ի հոկտեմբերի 24-ին։

Նա հայտարարագրել է մեկ ավտոտնակ Երևանի Կենտրոն համայնքում, անհատական բնակելի տուն Երևանի Արաբկիր համայնքում։

2022 թ-ին Ավինյանը որպես նվիրատվություն ստացել է 2021 թ-ի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա։

Դրամական միջոցներից նա հայտարարագրել է 681 հազար դրամ բանկային հաշվի մնացորդ, 4․000 դոլար, 13մլն 450 հազար դրամ կանխիկ գումար, ինչպես նաև կրիպտոարժույթներ, որոնցից 1,66 Bitcoin տեսակի կրիպտոարժույթ, Ethereum տեսակի 5 և 1,483 Ada Cardano տեսակի կրիպտոարժույթներ։

Տարվա ընթացքում նրա ստացած եկամուտը կազմել էլ 32 մլն դրամ, որից 11 մլն 197 հազարը՝ «Հայբիզնես բանկից», 5 մլն 183 հազար դրամը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» աշխատանքի դիմաց վարձատրությունն է, Poolin-ից ստացած եկամուտը կազմել է 5 մլն 412 հազար դրամ և 11 մլն դրամը նվիրատվություն է ստացել Արման Ավինյանից, բացի այդ նա Արման Ավինյանից ստացել է 19,3 մլն դրամ եկամուտ՝ բնամթերքի տեսքով։

Շահերի հայտարարագիր բաժնում նա հայտարարագրել է պաշտոնը՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում, որտեղ նա տնօրենների խորհրդի նախագահն է, նա նաև հանդիսանում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, ինչպես նաև «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև
09:05 ՊՆ-ն ընդդեմ «Զինապահի». քանի զոհված ու անհետ կորած զինվոր է թաքցվել
22:10 Էլ ինչ է զգում Աննա Հակոբյանը․ անպատված ՊՊԾ-ն կարձագանքի՞ արդյոք
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ