copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:30 18-02-2023

Հայաստանն ու Ադրբեջանը պատմական հնարավորություն ունեն հասնելու կայուն խաղաղության. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ Վաշինգթոնը վստահ է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պատմական հնարավորություն ունեն՝ հասնելու կայուն խաղաղության։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Բլինքենն ասել է Մյունխենում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից առաջ։

Բլինքենը շեշտել է, որ կողմերը կրկին կենտրոնացել են խաղաղության գործընթացի վրա։ Նրա խոսքով՝ Վաշինգթոնը պատրաստ է անել ամեն ինչ՝ այս ջանքերին աջակցելու համար։

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանն իսկապես պատմական հնարավորություն ունեն հաստատելու կայուն խաղաղություն ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո։ Կողմերն իրենք կրկին կենտրոնացել են խաղաղ գործընթացի վրա, այդ թվում՝ ուղղակի բանակցությունների միջոցով, ինչպես նաև ԵՄ-ի և մեզ հետ։

Միացյալ Նահանգները պատրաստ է անել ամեն ինչ՝ աջակցելու այս ջանքերին, լինի դա ուղղակիորեն մեր ընկերների հետ, լինի դա նման եռակողմ ձևաչափով, թե միջազգային այլ գործընկերների հետ», - ասել է Բլինկենը:

ԱՄՆ պետքարտուղարը միևնույն ժամանակ չի հստակեցրել, թե խոսքը միջազգային որ գործընկերների մասին է։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Մյունխենում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան