copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:19 18-02-2023

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում Արմավիրի մարզի մի շարք համայնքների զինծառայողների ծնողների հետ քննարկում է անցկացվել

ՀՀ Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ, զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայանի գլխավորությամբ՝ հերթական իրազեկման հանդիպում-քննարկումն է կազմակերպվել մարզի Վաղարշապատ, Փարաքար, Խոյ և Արաքս համայնքների ժամկետային զինվորական ծառայության զորակոչված զինծառայողների ծնողների հետ՝ ՀՀ զինված ուժերում ներդրված «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության ներկայացուցիչ գնդապետ Հ. Թումասյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզային տարածքային ստորաբաժանման Էջմիածնի բաժանմունքի պետ Կ. Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ մարշալ Հ. Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական սպա, մայոր Գ.Պողոսյանը:




Անդրանիկ Լալայանը, ողջունելով ներկաներին, ներկայացրել է, որ նմանատիպ հանդիպումները դրական արձագանք են գտնել բնակչության շրջանում, որի արդյուքում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվն օրեցօր ավելանում է։
«Սա կարևոր քայլ է, քանի որ զինծառայողների՝ այս ծրագրին միանալու ընտրությունն ու պատրաստակամությունը, ինչպես նաև ուսումնական պատրաստություն անցնելը՝ ԶՈւ բարեփոխումների շրջանակում առանցքային նշանակություն ունեն»,- իր խոսքում նշել է Լալայանը:

Գնդապետ Հ. Թումասյանը նորակոչիկների ծնողներին հանգամանորեն ներկայացրել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի առանցքային դրույթները, առավելությունները, զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին պետության կողմից տրվող արտոնությունները:

ՊՆ ներկայացուցիչները պատասխանել են ժամկետային զինծառայողների հարազատների թե՛ ծրագրային, թե՛ իրենց մտահոգող ընթացիկ հարցերին:

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև