Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:37 07-12-2022

Ինչո՞ւ ընդդիմությունը կողմ քվեարկեց «Պաշտպան հայրենյաց» ծրագրին

«Պաշտպան հայրենյաց» ծրագիրը «Ես եմ» համակարգի շարունակությունն է, որն այս իշխանություններն ամբողջությամբ քանդեցին։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Անդրադառնալով ԱԺ–ում ընդդիմության կողմից օրենքի նախագծին կողմ քվեարկելուն` Օհանյանը նշեց.


«Մենք «Պաշտպան հայրենյաց»-ին կողմ ենք քվեարկել, քանի որ ժամկետային ծառայությունից պայմանագրային ծառայողների քանակը համալրելու ծրագրին մենք կողմ ենք։ Այդ գաղափարը երկար տարիների պատմություն ունի։ Դեռևս 2010 թվականից սկսվել է քննարկվել և կարող եմ ասել` պայմանագրային ծառայության և զինված ուժերի համալրման այսպիսի գործընթացները մի քիչ ուշացած են, որովհետև «Ես եմ» ծրագրի շարունակությունն են։ «Ես եմ» ծրագրի համակարգն այսօրվա իշխանությունները քանդեցին և նույն բանն այլ ենթատեքստով բերել ներկայացնում են։

ՀՀ սահմաններին 2020թ․-ի պատերազմից և Ադրբեջանի հարձակումներից հետո ստեղծված իրավիճակի պատճառը հիմնականում համալրումն է։ Եթե ռեսուրսները չեն հերիքում, մոբիլիզացիայով համալրելու որոշումը մի քանի ժամվա բան է։ Որոշումն ընդունվում է, և զինված ուժերը համալրվում են։ Ունենք դեպքեր, երբ սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում չպահվող դիրքում, որում անձնակազմը համալրված չի եղել, հակառակորդը կարողացել է մխրճվել այդ դիրքով, շրջանցել և ևս մի քանի՝ 3-4 դիրք գրավել։ Հիմա իրենք արդեն մեր տարածքում են։ Այսինքն, մենք կողմնակից ենք համալրման գործընթացին և բազային աշխատավարձի ավելացմանը, բայց և դեմ ենք ատեստավորման այնպիսի համակարգին, որը ոչ թե մասնագիտական պատրաստության համար է, այլ դրամական միջոցների ավելացման»։

Հիշեցնենք, որ այսօր «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծն ընդունվել է 91 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայնով․ կողմ էին քվեարկել նաև ընդդիմադիրները ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել