copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 13:45 15-02-2023

Հնարավոր է՝ Բելառուսը չուզենալով ներքաշվի ռազմական գործողությունների մեջ. Ստեփան Դանիելյան

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Բելառուս։

Փետրվարի 13-ին նմանատիպ մի հայտարարություն էլ տարածել էր Ֆրանսիայի ԱԳՆ-ն և հորդորել իր քաղաքացիներին զերծ մնալ Բելառուս մեկնելուց, իսկ այնտեղ գտնվողներին խորհուրդ է տրվել հեռանալ։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Oragir.News-ի հետ խոսելով Կանադայի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների տարածած հայտարարություններից՝ ասաց, որ դրանք տարբեր իմաստներ կարող են ունենալ։ «Իմաստը տարբեր կերպ կարելի է ընկալել և այս երկու ընկալուներն էլ միաժամանակ կարող են հիմք ունենալ։

Առաջինը դա հոգեբանական ճնշումն է առաջին հերթին Բելառուսի և Ռուսաստանի հանրության վրա, որ ինչ-որ վտանգ է սպասվում։

Երկրորդը՝ Բելառուսի դեպքում շատ է խոսվում այն մասին, որ Բելառուսը կարող է ռազմական գործողությունների մեջ ներքաշվի, դրա հավանականությունը մեզանից ոչ ոք չի կարող ասել, թե որքան է, բայց որ նման հավանականություն կա՝ դա փաստ է»,- ասաց Դանիելյանը։

Դանիելյանը նշեց նաև, որ Բելառուսը ռազմական գործողությունների մեջ կարող է մտնել նաև իր կամքից անկախ։ «Կարող է պատերազմի մեջ մտնի, կարող է պատերազմի մեջ ներքաշեն, կարող է Ուկրաինան պատերազմի մեջ ներքաշի, կարող է Ռուսաստանը ներքաշի, այսինքն՝ կարող են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ չուզենալով Բելառուստը ներքաշվի ռազմական գործողությունների մեջ, այսինքն՝ ամեն ինչ հնարավոր է»։

Հարցին, թե ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի կողմից տեղին կլինի՞ Ֆրանսիայի և Կանադային նման հայտարարություն տարածել և մեր հայրենակիցներին կոչ անեկ լքել Բելառուսիան, քաղաքագետը պատասխանեց. «Հայաստանը առաջին հերթին այդքան կապ չունի, որ կարողանա հոգեբանական ճնշում գործադրի, երկրորդը՝ Հայաստանում, գոնե այս պահին, ապրելը ավելի վտանգավոր է, քան Բելառուսում»։

Դիտարկմանը, որ վերջին շրջանում Լուկաշենկոյի արած հայտարարություններն այդքան էլ հայանպաստ չէին և չէին բխում մեր շահերից, Դանելյանն ասաց. «Ինչ վերաբերում է Լուկաշենկոյին, ինձ թվում է՝ Լուկաշենկոն ինչ ասել է, իրականությունն է ասել։ Օրինակ՝ երբ բժշկի ես գնում, բժիշկը ասում է հիվանդ ես, դա մեր շահերից չի բխում, բայց պետք է իմանա, դա կարողա ձեր դուրը չի գալիս, կարողա բժիշկը կոպիտ բժիշկ է, բայց դա ասվածի հետ կապ չունի»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ