copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:07 14-02-2023

ԱԱԾ-ն հրաժարվում է տրամադրել այն քաղաքացիների թիվը, որոնց մուտքը Հայաստան արգելված է

Oragir.News-ը հարցում էր ուղարկել ԱԱԾ՝ խնդրելով հայտնել, թե քանի օտարերկրյա քաղաքացի կա, որոնց մուտքը Հայաստան արգելված է։ Մենք խնդրել էինք պարզաբանել նաև, թե որոնք են այդ քաղաքացիների մուտքն արգելելու պատճառները։ Միաժամանակ, մեզ հետաքրքրում էր, թե այդ ցանկում քանի թուրք կամ ադրբեջանցու անուն կա այդ ցանկում։

ԱԱԾ-ն, իհարկե, մեր հարցերից որևէ մեկին չէր պատասխանել, փոխարենը նշել էր հիմքերը, թե հատկապես ինչու չեն տրամադրում մեր հայցած տեղեկատվությունը։ Մասնավորապես, ըստ ԱԱԾ պատասխանի, «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեն ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, արտաքին գործերի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը, սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը, օրենքով նախատեսված դեպքում՝ ՀՀ դատարանները, քրեական հետապնդում իրականացնող մարմինները։

Հատկանշական է, որ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում չկա կետ, որով արգելվում է տեղեկատվության տրամադրումը լրատվամիջոցներին, իսկ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի մեջբերված կետը սահմանում է, որ տեղեկատվության տրամադրումը մերժվում է, եթե տեղեկության տրամադրումը պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք։

Որևէ պարզաբանում, թե ինչու է այս տեղեկատվությունը պետական կամ առևտրային գաղտնիք համարվում, դժվար է պատկերացնել։ Ի վերջո, մինչև ինքնաթիռի տոմս գնելը՝ թերևս քաղաքացիները իրավունք ունեն իմանալու, որ իր անունը Հայաստանի կառավարությունը ներառել է անցանկալիների կազմում։ ԱԱԾ-ից պարզաբանել էին նաև, որ օտարերկրացիների ՀՀ մուտքի արգելքի հիմքերը նշված են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածում և կարգացվորվում են՝ ՀՀ կառավարության 2008 թ-ի հունվարի 25-ի թիվ 115-Ն որոշմամբ։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
18:37 Համաճարակի վտանգ Երևանի կենտրոնում. դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը լցվում են մարդկանց տան նկուղներ և բակեր