copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:11 14-02-2023

Հուլուսի Աքարը չեղարկել է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի հանդիպմանը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը չեղարկել է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը՝ կապված Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի հետևանքների վերացման աշխատանքների հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ թուրքական կողմը հանդիպման ընթացքում կներկայացնի կազմակերպությունում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը։

«Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը չի մասնակցի ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը՝ կապված Թուրքիայի հարավում և հարավ-արևելքում երկրաշարժերի հետևանքների վերացման աշխատանքների հետ։ Թուրքիայի տասը նահանգների նահանգներում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Գյուլերի և ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Մուսա Ավսեվերի հետ միասին ժամանել է Հաթայ՝ երկրաշարժից անմիջապես հետո»,- հայտնում է գործակալությունը։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը շարունակում է համակարգել որոնողափրկարարական ու վերականգնման աշխատանքները։

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Նույն օրը ցերեկը 7․6 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ է րտեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են Թուրքիայի 10 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Փետրվարի 13-ի դրությամբ, երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 31 հազար մարդ։



Ձեզ գուցե հետաքրքրի