Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:47 07-02-2023

Պապիկյանի ու նրա ղեկավարի խելքը հավանոցի տասը հավի խելք չարժի․ ակցիայի մասնակից

ՊՆ շենքի մոտ կամավորականների կազմակերպած բողոքի ակցիայի տարեց մասնակիցներից մեկն ասաց. «Փոխանակ ուժեղացնեն այդ դիրքերը, փոխանակ բլինդաժներ կառուցեն, փոխանակ պաշտպանական գիծն ամրապնդեն, այսօր խոսում են զինվորի հագուստի դիզայնի մասին։ Մենք բոլորս հրաշալի գիտենք, որ դա փող լվանալու պատրվակ է։

Երկրորդ՝ կռվող հայ տղամարդու թևերը կարելի է կտրել, ասել արի այստեղ, որ մորթվես, հա՞, որ մորթվե՞ն մնացածը։ Կամ էս Պապիկյանի ու նրա ղեկավարի խելքը ընդհանրապես հավանոցի տասը հավի խելք չարժի։ Եթե երկրի վիճակն այսպիսին է, զորք են իջեցնում սահմանագլխից, ի՞նչ անուն տալ, եթե ոչ դավաճանություն, եթե ոչ հավի տրամբանություն»։

Անդրադառնալով՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին, ակցիայի մասնակիցն ասաց, որ մարդկայնորեն ծանր է, բայց չի մոռանում Սպիտակի երկրաշարժի ժամանակ Թուրքիայի կատարած ստոր քայլը. «Չեմ մոռանա Սպիտակի երկրաշարժից հետո, Բաքվից ուղարկված օգնության վագոնները, վրան էլ գրված «Շնորհավորում ենք»։ Այդ օգնության վագոններում, եթե իմ հասակակիցներից այն ժամանակ հետաքրքված մարդիկ կան, կհիշեն, որ Բաքվի ծննդատների արյունոտ, կեղտոտ սավաններն էին դրել, ուղարկել որպես օգնություն։

Մենք, իհարկե, չենք կարող իջնել նրանց մակարդակին, բայց չմոռանանք ում հետ գործ ունենք»։

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Թուրքիային։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ