Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:23 31-01-2023

Եթե աշխատողը 2,5 տարվա ընթացքում արձակուրդ չի գնում, գործատուն պարտավոր է ուղարկել նրան իր կամքով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ որոշակի փոփոխություններեն նախատեսվում նաև արձակուրդի տրամադրման պայմաններում։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։

«Եթե գիտեք, արձակուրդ տրամադրվում է 6 ամիս նույն գործատուի մոտ աշխատելուց հետո, բայց դեպքեր կան, երբ գործատուն պատրաստ է ավելի շուտ տրամադրել արձակուրդը։ Նոր փոփոխությամբ նախատեսում ենք, որ գործատուի ցանկությամբ և փոխադարձ համաձայնությամբ երբ աշխատողը ցանկանում է, դիմումի համաձայն տրամադրվում է ավելի շուտ արձակուրդ»,- ասաց Սարգսյանը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը նաև հիշեցրեց, թե ինչպես է սկսվում արձակուրդի տրամադրումը՝ բոլոր դեպքերում աշխատողի ցանկությունն է անհրաժեշտ, այսինքն գրավոր դիմումի համաձայն գործատուն տրամադրում է արձակուրդ։ «Բայց բազմաթիվ են դեպքերը, երբ աշխատողը չի ներկայացնում դիմում, և ըստ էության վերականգնվելու համար համար նախատեսված ժամանակը չի օգտագոծում, որն ազդում է նաև աշխատանքի էֆեկտիվության վրա։ Այդ իսկ պատճառով հետևյալ փոփոխությունն ենք կատարել․ եթե աշխատողը 2,5 տարվա ընթացքում դիմում չի ներկայացնում արձակուրդ գնալու, ապա գործատուն պետք է իր ցանկությամբ որոշի, թե աշխատողը երբ գնա արձակուրդ»,-ասաց Սարգսյանը՝ ընդգծելով, որ արձակուրդ գնալը այդպիսով լինելու է պարտադիր։

Փոփոխություններից մեկի համաձայն էլ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կսահմանվի նոր հասկացություն՝ ուսումնական արձակուրդ, որով աշխատողին հնարավորություն կտրվի աշխատատեղը պահպանելով, ուսումնական արձակուրդ ձևակերպել:

«Շատ դեպքերում գործատուները դեմ չեն, որ իրենց աշխատողները գնան սովորելու, վերապատրաստվելու, մասնագիտական հմտությունները զարգացնելու: Գործող օրենսդրությամբ, նման դեպքում գործատուն հարկադրված է դադարեցնել աշխատանքային հարաբերությունները: Առաջարկվող փոփոխությամբ, գործատուն, եթե ցանկանում է, ապա կարող է պահպանել աշխատողի աշխատատեղը»,-ասաց Ռուբեն Սարգսյանը՝ հավելելով, որ հնարավորություն է տրվում ուսման ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան երկու տարի, գործատուի համաձայնությամբ ուսումնական արձակուրդ ձևակերպելով՝ օտարերկրյա ուսումնական հաստատություններում բարձրացնելու իր մասնագիտական որակավորումը կամ ձեռք բերելու անմիջականորեն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր գիտելիքներ կամ զարգացնելու դրանք: Այդ ընթացքում աշխատողը չի վարձատրվում, պահպանվում է միայն նրա աշխատատեղը:

Ամենից շատ դիտված

18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
20:36 Մենք ստիպված եղանք մեր իրավունքը նվաճել մարտի դաշտում. Ալիև
07:15 Գործի է անցել Զարեհ Սարգսյանը. «Կազմակերպեք՝ մտնեմ Նիկոլի մոտ»․ «Իրավունք»
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի
23:59 Զինծառայողի մահվան հանգամանքները չեն պարզվել. ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 50 հազ. եվրո փոխհատուցում․ Հետք

Ձեզ գուցե հետաքրքրի