Լոս Անջելեսում կայանալիք UFC 331 մրցաշարին ընդառաջ կայացել է թեթև քաշային կարգում հայ մարզիկ Արման Ծառուկյանի և բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հայացքների մենամարտը:
Մարզիկները դեմ առ դեմ են դուրս եկել «Crypto.com» արենայում։
Ծառուկյանը ներկայացել է արևային ակնոցով: Մի քանի վայրկյան տևած լարված հայացքների դուելն անցել է հանգիստ և առանց միջադեպերի։
Հինգ ռաունդանոց այս դիմակայությունը կկայանա սեպտեմբերի 19-ին (Երևանի ժամանակով՝ սեպտեմբերի 20-ի առավոտյան) կայանալիք մրցաշարի երկրորդ գլխավոր իրադարձությունը, որի հաղթողն, ամենայն հավանականությամբ, կդառնա չեմպիոնական տիտղոսի հաջորդ հավակնորդը: