copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:23 31-01-2023

Գլխավոր դատախազը՝ SMM-ային «թրաֆիքինգի» զոհ․ ինչպես է օգտագործվում դատախազի արտաքինը

Գլխավոր դատախազությունում, ըստ ամենայնի, նոր «ՍՄՄ-շիկ են ստացել», ով այս կառույցը շփոթում է միջին վիճակագրական շաուրմայանոցի հետ։ Կամ էլ թերևս տիկին Վարդապետյանն այնքան է տարվել իր պաշտոնով և այնքան է կարևորում իր անձը, որ բոլոր հրապարակումներում անխտիր խոշոր պլանով իր դեմքն է պահանջում հրապարակել։


Գլխավոր դատախազության ֆեյսբուքյան էջի միակ «իզյումենկան», սակայն, Աննա Վարդապետյանի «ավելցուկը» չէ, այլ թե ինչպես են երկրի թիվ մեկ մեղադրողի, պետության շահերի պաշտպանի կերպարը «օգտագործում»։

Մասնավորապես, մեր աչքից չի վրիպել դատախազության էջում հայտնված պոստեռները՝ Վարդապետյանի լուրջ դեմքով, երբեմն մտախոհ, երբեմն գլխիկոր՝ կախված նրանից՝ կից նյութը կադրային փոփոխության մասին է, թե որևէ քրեական գործով ծանուցում։


Գուցե նկար-գրություն համադրությամբ պոստեռները ժամանակակից են, «աշխատող» շոու բիզնեսում, սննդի ոլորտում, իբրև մեդիարտադրանք, բայց դրանք հաստատապես տեղին չեն գլխավոր դատախազության էջում։

Իսկ եթե գլխավոր դատախազության նպատակը «ախվատ» ապահովելն է, ապա կարող են պոստեռներում Վարդապետյանից ավելի «համարձակ» նկարներ զետեղել, ինչպես նաև տիկտոկ և reels նկարել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը