copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:08 30-11-2021

Գիտնականները պատմել են, թե ինչպես կփոխվի մարդու արտաքինը գլոբալ տաքացման արդյունքում

Գիտնականները հետազոտություն են անցկացրել այն մասին, թե ինչպես կփոխվի մարդկանց արտաքինը Երկրի վրա գլոբալ տաքացման ազդեցության տակ։ Նյութը տպագրվել է Sasapost եգիպտական ​​պարբերականում։

Հետազոտության հեղինակները նշում են, որ ըստ էվոլյուցիայի տեսության՝ տեսակները պետք է փոխվեն բնական պայմանների փոփոխության դեպքում։ Մի շարք գիտնականների կարծիքով՝ բացառություն չեն նաև ինչպես ներկայիս գլոբալ տաքացումը, այնպես էլ բանական մարդ տեսակը։

«Կլիմայի տաքացումը ստիպում է կենդանիներին փոխել արտաքինը» գրքի հեղինակ՝ կենսաբան Սառա Ռայդինգը կարծում է, որ կլիմայի փոփոխությունը և գլոբալ տաքացումը արագացրել են կենդանիների հարմարվողականության արագությունը: Այսպիսով, ավստրալական թութակների մոտ կտուցի ծավալը 1871 թվականից ի վեր աճել է 10%-ով։ Հարմարվողական մյուս տեսակները՝ եվրոպական մկները և գորշատամներն ունեն զգալիորեն մեծացած վերջույթներ և մարմնի այլ մասեր:

Ինչ վերաբերում է մարդուն, ապա նրա մոտ տաքացման պատճառով կավելանա մելանինի արտադրությունը։ Այս պիգմենտը պատասխանատու է մաշկի, մազերի և աչքերի գույնի համար։ Որքան շատ է այն, այնքան մուգ է մաշկը, և այնքան մուգ են աչքերն ու մազերը։

Կլիման կփոխի նաև մարդու մարմնի և ուղեղի չափերը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդու մարմնի և ուղեղի միջին չափերը անընդհատ տատանվել են՝ ցուրտը մեծացրել է դրանք, իսկ շոգը, ընդհակառակը, փոքրացրել է։

Հետազոտողները կարծում են, որ սպասվող գլոբալ տաքացման պատճառով մարդու մարմինն ու ուղեղը կրկին կփոքրանան։ Քեմբրիջում համոզված են, որ մարդկանց սպասում են հիշողության, խոսքի հետ կապված խնդիրներ, ուսման դժվարություններ և ուղեղի արյան շրջանառության նվազում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը