copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:00 15-02-2024

Մարզային գրադարանում ԿԳՄՍ-ային իրավիճակ է․ պատգամավորի ընկերուհին «կտրվել է», բայց նշանակվել է ԺՊ

Կոտայքի մարզային գրադարանում վերջերս անցկացված տնօրենի մրցույթին մասնակցած 2 թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել գրավորի և բանավորի փուլերը, սակայն ԿԳՄՍ նախարարությունը որոշել է թեկնածուներից մեկին նշանակել ԺՊ։

Մրցույթին մասնակցել են Անահիտ Ավագյանը, որը նախկին տնօրենի ազատվելուց հետո հաստատության տնօրենի ԺՊ-ն էր և Ռուզաննա Ներսիսյանը։

Մրցույթի առաջին փուլը եղել է գրավոր, մասնակիցներից միայն Ռուզաննա Ներսիսյանն է հաղթահարել անցողիկ շեմը և կարողացել մասնակցել նաև բանավոր փուլին։ Վերջինս, սակայն, բանավոր փուլը չի հաղթահարել։ Ստացվում է,որ թեկնածուներից մեկը գրավորից է կտրվել, մյուսը՝ բանավորից, սակայն ԿԳՄՍ-ն որոշել է գործող ԺՊ-ի փոխարեն մյուս թեկնածուին նշանակել ԺՊ։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ, բանավոր փուլի ժամանակ Ռուզաննա Ներսիսյանին դեմ է արտահայտվել հանձնաժողովի անդամ, ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Նազելի Հովասափյանը, ինչն առաջացրել է փոխնախարար Արաքսիա Սվաջյանի վրդովմունքը։ Վերջինս փորձել է մրցույթից հետո փոխել արդյունքը, սակայն չի ստացվել։

«Նախարարի տեղակալ Սվաջյանը և ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը տնօրենի մրցույթին մասնակցած Ռուզաննա Ներսիսյանի մտերիմներն են, և հենց նրանք են միջնորդել, որ վերջինս նշանակվի տնօրենի ԺՊ։ Ավելին՝ այս դեպքից հետո հանձնաժողովի անդամ, ԿԳՄՍ ներկայացուցիչ Նազելի Հովասափյանի դեմ ծառայողական քննություն է ընթանում»,- ասաց մեր աղբյուրը։

Oragir.News-ը կապ հաստատեց տնօրենի մրցույթին մասնակցած և ԺՊ նշանակված Ռուզաննա Ներսիսյանի հետ, վերջինս հերքեց տեղեկությունը, թե իբր ծանոթով է նշանակվել այդ պաշտոնում։

«Արաքսիա Սվաջյանին ընդհանրապես չեմ ճանաչել, իմ մտերիմը չի եղել երբևէ, նախ հեռուստացույցով եմ տեսել, հետո էլ տեսել եմ մրցույթի փուլին։

Լիլիթ Ստեփանյանին ճանաչում եմ, իրար հետ աշխատել ենք, բայց ինքը չի կարող որևէ դեր ունենալ, քանի որ ես գրավոր փուլը 100 տոկոսով հաղթահարել եմ, եթե միջամտություն լիներ, ապա բանավոր փուլին կլիներ, որը չեմ հաղթահարել»,- ասաց Ռուզաննա Ներսիսյանը։

Կապ հաստատեցինք նաև մյուս թեկնածուի՝ Անահիտ Ավագյանի հետ։

«Ես տնօրենի ԺՊ-ն էի։ Գրավորից կտրվեցի, չկարողացա մասնակցել բանավորին, բայց երբ Ռուզաննա բանավորից կտրվեց, ինձ ներսում ասացին՝ դուք եք մնալու մինչև հաջորդ քննությունը, բայց չգիտեմ՝ հիմա Ռուզաննան է ԺՊ։ Այլ բան չեմ կարող ասել»,- ասաց Անահիտ Ավագյանը։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց նաև ԿԳՄՍՆ-ի հետ, որտեղից գրավոր հարցում պահանջեցին։

Ակնհայտ է, որ մրցույթի մասնակցին փոխելու փոխարեն ԿԳՄՍՆ ղեկավարությունը որոշել է փոխել մրցույթի հանձնաժողովի անդամներին։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ