Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:37 28-01-2023

Բանակը փլուզել, կործանել են այսօրվա իշխանությունները․ ազատամարտիկ Գևորգ Գևորգյան

Այսօր Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձն է։ Այս առիթով Հանրապետության հրապարակում հանրահավաք է կազմակերպվել, որին կհաջորդի երթ։

Oragir.News-ը զրուցեց ազատամարտիկ Գևորգ Գևորգյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ բանակը մեր ազգին տվեց փառք, ուժ, հարգանք, վստահություն, հաղթանակ։

Մեր հարցին, թե ինչ բարեփախումների մասին է անդադար խոսում իշխանությունը, ազատամարտիկը պատասխանեց․ «Պետականություն ունենալու համար պետք է ունենաս բանակ, եթե բանակդ ամուր է, ուրեմն և պետությունդ, և պետականությունդ են ամուր։ Եթե չունես բանակ, չունես պետականություն, չես կարող ունենալ և բարեկեցիկ կյանք։ Այսօր մաքսիմալ քիչ ենք խոսելու վատից, բայց օբյեկտիվորեն՝ բանակը փլուզվում է։ Բանակը փլուզել, կործանել են այսօրվա իշխանությունները։ Բանակը բարեփոխելու համար բանակը չեն քանդում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև