Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:13 23-01-2023

Ռուս խաղաղապահներն ունեն զենք օգտագործելու շատ սահմանափակ մանդատ. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը BBC-ի HardTalk հաղորդաշարի եթերում անդրադարձել է Բերձորի միջանցքի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժմին։ Վարդանյանը կարևորել է, որ աշխարհն իմանա, որ Արցախի 120 հազար բնակիչները, ովքեր հազարամյակներ շարունակ ապրում են իրենց հայրենիքում, վերջին 35 տարիներին պայքարում են սեփական անկախության համար:

Վարդանյանը շեշտել է, որ դեկտեմբերի 12-ից սկսած ադրբեջանցի այսպես կոչված էկոակտիվիստները փակել են Բերձորի ճանապարհը և Բաքվի աջակցությամբ հայտարարում են, որ հիմա վերահսկում են ճանապարհը։ Նա ասել է, որ Կարմիր խաչի և ռուս խաղաղապահների օգնությունից բացի Արցախում ոչինչ չեն ստանում։

«Այստեղ ունենք 30 000 երեխա, ձմեռ է, էլեկտրաէներգիան սահմանափակ է, հիմնականում գազ չկա։ Առանց Կարմիր Խաչի և ռուս խաղաղապահների օգնության՝ սննդամթերք, դեղորայք և բենզին մուտք չի գործում մեր տարածք»,- ասել է Վարդանյանը։

Պատասխանելով Արցախում ներդրաված կտրոնային համակարգի վերաբերյալ հարցին և մասնավորապես լրագրողի պնդմանը, թե դա երկար չի կարող շարունակվել, Արցախի պետնախարարը մասնավորապես նշել է.

«Նախևառաջ Կարմիր Խաչը միայն մեկ կամ երկու բեռնատար ունի, նրանք և ռուս խաղապահները դեղորայքի կամ սննդի շատ սահմանափակ քանակություն կարող են բերել։ Հետո, դուք լավ չեք պատկերացնում, թե Արցախի հայերը որքան ուժեղ են։ Մենք հազարավոր տարիներ այստեղ ենք ապրում և շատ վճռական ենք տրամադրված մնալու մեր հայրենիքում։ Ինչպես ասացի, 35 տարի է, ինչ այս կռիվը շարունակվում է, և մենք պաշտպանում ենք մեր տարածքը և հավատում ենք մեր արժեքներին: Չնայած բոլոր դժվարություններին, որոնց մենք բախվում ենք, հավատում եմ, որ ժողովուրդը ամուր կկանգնի և նվիրված կմնա սեփական հայրենիքին»,- ասել է նա։

Լրագրողի այն հարցին, թե ինչու Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները չեն բացում ճանապարհը, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Արցախում գտնվող 2000 ռուս խաղաղապահներն ունեն զենք կիրառելու սահմանափակ մանդատ, իսկ ճանապարհը փակած «էկոակտիվիստներն» իրականում քաղաքացիական անձինք են։

«Առանց պատրանքների, զինվորների քանակը քիչ է, նրանք միայն թեթև զենք ունեն, և կրակելու իրավունք չունեն։ Ահա ինչու, ցանկացած խաղաղապահի դեպքում միշտ շատ դժվար է միջամտել երկու կողմերի միջև, եթե հակամարտությունը շարունակվում է»,- նշել է Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի
22:00 Պետպատվերով՝ բժիշկը չկա, փողով՝ վիրաբույժը պատրաստ է. քաշքշուկ «Միքայելյան» հիվանդանոցում
21:07 Oragir.News-ի անդրադարձից հետո ՔՊ-ական տնօրենը չի վերցնելու ավագանու մանդատը
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
19:38 Հարսանիքից առաջ․ Անահիտ Կիրակոսյանի դուստրը ցույց է տվել հարսի պարի փորձը