copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 14:15 18-01-2023

Բեձորի միջանցքն արգելափակած ադրբեջանցի «էկոակտիվիստները» հանգստանում են հարմարավետ հյուրանոցում

Ադրբեջանցի այսպես կոչված բնապահպան ակտիվիստները, որոնք ավելի քան մեկ ամիս է ինչ արգելափակել են Բերձորի միջանցքը, հերթական հերթափոխից առաջ հանգստանում են հարմարավետ հյուրանոցում։ Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել և գրառմանը կից տեսանյութ է հրապարակել ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։

Ամերիկացի լրագրողը կրկին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Արցախի բնակչությունը տառապում է սննդի պակասից, գազի մատակարարման ընդհատումներից և այլն։

«Ադրբեջանցի վարձու «էկոակտիվիստները» իրենց հաջորդ հերթափոխից առաջ հանգստանում են հարմարավետ հյուրանոցում՝ պահպանելով Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակումը, որն արդեն շարունակվում է 38 օր: Ադրբեջանի թակարդում գտնվող 120 հազար մարդիկ տառապում են սննդի պակասից, գազի ընդհատումներից, էլեկտրաէներգիայի հովարային անջատումներից և ինտերնետի պակասից»,- գրել է նա:

Ավելի վաղ ամերիկացի լրագրողին հաջողվել էր պարզել, որ վարձու «ակտիվիստների» շարքում կան նաև Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ և ուսանողներ, ովքեր ներգրավված են մարդասիրական ահաբեկչության մեջ՝ քննությունները մեխանիկորեն ստանալու համար։

Հիշեցնենք, որ այսպես կոչված ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստները» 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի հատվածում արգելափակել են Բերձորի միջանցքը, որտեղով անցնում է Արցախը Հայաստանին և ողջ արտաքին աշխարհին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին։

Ամենից շատ դիտված

20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
21:53 Նիկոլ Փաշինյա՜ն, սա քո ուժը չէ, սա քո վախն է. Սուրենյանցը՝ Ծառուկյանի ձերբակալության մասին
23:29 Ծառուկյանին գետնին պառկացնելը ուղղակի «աբիժնիկության» ու անվերջ վախերի մասին է. Մխիթարյան
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
21:38 Մեր երկրի դատաիրավական համակարգը շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ
22:19 Համլետ ջան, լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյանը հայտնել է ծանր ու ցավալի կորստի մասին
21:45 Գնալդ ապացուցեց էս աշխարհի անարդար լինելը. Նորայր Նիկոյանի կնոջ գրառումը՝ ավտովթարից մահացած տալի հիշատակին
23:21 Այսօր դա կարող է լինել Գագիկ Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած այլ գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է քաղաքական վենդետային