Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:39 16-01-2023

Ryanair-ից Ի՞նչ նորություն ունեք․ Խաչատրյանը՝ ՏԿԵ փոխնախարարին

«Հայաստանի ավիացիայի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում գրանցված օդանավերի մուտքը դեպի Եվրոպական միություն արգելվել է։ Անցյալ տարի այդ արգելքը դարձյալ երկարաձգվել է։ Ի՞նչ է արվում այդ արգելքի պատճառները վերացնելու համար, և ինչ կանխատեսումներ ունեք՝ ե՞րբ վերջապես ՀՀ գրանցված ընկերությունները կկարողանան թռնել դեպի Եվրոպական միություն»,- ԱԺ հերթական նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այս հարցն ուղղեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին։

ՏԿԵ փոխնախարարն ասաց, որ օրինակ, հայաստանյան ընկերություններից Flyone Armenian չվերթներ է իրակացնում դեպի եվրոպական երկրներ։ «Երկրորդ, անցած տարի EASA-ի գործընկերները գտնվում էին ՀՀ-ում և առաջընթաց էին գրանցել նախկինում հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ։ Նշեմ նաև, որ մենք ԵՄ հետ կնքել ենք ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիր, որը դեկտեմբերին վավերացվեց։ Այդ համաձայնագրով նախատեսված են բազմաթիվ եվրոպական դիրեկտիվաներով նախատեսված ստանդարտների և նորմերի իմպլեմենտացիա Հայաստանի օրենսդրության մեջ, որը պետք է իրականացվի մոտ 2 տարվա ընթացքում։ Ես կարծում եմ, որ այդ ստանդարտներին համապատասխանեցումը և զուգահեռ դուրս բերումն ավիացիոն իշխանությունների սև ցուցակից, այդ ժամկետում տեղի կունենա»,- ասաց փոխնախարարը։

Արձագանքելով՝ Արթուր Խաչատրյանն ասաց․ «Պարոն Սիմոնյան, հավանաբար տեղյա չեք Flyone Armenian-ի մոլդովական գրանցման մասին և հենց մոլդովական գրանցումն է պատճառը, որ դեպի Եվրոպական միություն թռնում են։ Ես խոսում էի Հայաստանում գրանցված ընկերությունների Եվրոպա թռիչքների մասին։ Կոնկրետ Երևանում գրանցված ընկերություններից որևէ թռիչքից ես տեղյակ չեմ։

Եվ երկրորդ, ՀՀ իշխանությունները ժամանակին մեծ շուքով նշեցին Ryanair-ի թռիչները, հետո այդ թռիչքները դադարեցվեցին քովիդի պատճառով, քովիդ, ոնց որ թե տարուց ավել չկա․ Ryanair-ից ինչ-որ նորություն ունե՞նք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
09:00 ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
18:59 Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների վերաքննիչ բողոքների քննությունը
20:00 Միլիարդների շրջանառություն, 90 մլն-ի տույժ և «անձեռնմխելի» կարգավիճակ. մի ՀԿ-ի պատմություն
16:00 Ընդդիմության պայքարի 3 ուղիները՝ ՍԴ, փողոց, ԱԺ