copy image url
Խոսք 3 տարի առաջ - 00:05 15-01-2023

Կոչ եմ անում կանխել ցանկացած հնարավոր քաղաքական փոփոխություն Արցախում․ Էդգար Ղազարյան

ՀՀ պետական, հասարակական գործիչ, դիվանագետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախում վտանգավոր զարգացումներ են ընթանում, որոնք պետք է րոպե առաջ կանգնեցվեն

2023 թվականի հունվարի 14-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ով Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցության և համանուն խմբակցության անդամ է, չի բացառել Արցախում նախագահական և խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման հնարավորությունը՝ միաժամանակ հայտարարելով իր պատրաստակամությունն առաջադրվելու ԱՀ նախագահի թեկնածու։ Արցախի Սահմանադրությամբ նախագահի և Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են միաժամանակ։ Այսինքն` տվյալ դեպքում դրա մասին խոսել, նշանակում է, որ քննարկվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի և դրանից հետո միաժամանակյա ընտրությունների կազմակերպման հնարավորությունը։

Այսօր լուրեր են շրջանառվում նաև Ռուբեն Վարդանյանին՝ Արցախի պետնախարարի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Ի սկզբանե ինձ համար հասկանալի չի եղել Ռուբեն Վարդանյանի նշանակումն այդ պաշտոնում, սակայն դրանից հետո Ադրբեջանի իշխանությունների նրա դեմ իրականցվող հստակ պետական մակարդակով հակաքարոզը և նրան Արցախից հեռացնելու պահանջները, լուրջ ազդակներ են ինձ համար իմ մոտեցումները խմբագրելու համար։ Հստակ է մի բան․ այս պահին պետք է բացառել Արցախում որևէ քաղաքական նոր վերադասավորում և փոփոխություն։ Արայիկ Հարությունյանը հայ ժողովրդի ամենամեծ թշնամիներից է։ Նա Նիկոլ Փաշինյանի հետ կիսում է Արցախի կորստի ողջ պատասխանատվությունը։ Նրանք ամեն ինչ արել են միասին, սակայն նրա հնարավոր հրաժարականը նոր, վերջին կործանարար հարվածը կլինի Արցախի համար։ Նա հրաժարական պետք է տված լիներ 2020 թվականի նոյեմերի 10-ին և վաղուց կրեր իր պատիժը։ Հիմա նա պարտավոր է մնալ իր պաշտոնում, իսկ նրա հնարավոր հրաժարականը վերջնական թշնամական արարը կլինի Արցախի և ողջ հայ ժողովրդի համար։

Ռուբեն Վարդանյանը պետք է շարունակի պաշտոնավարել Արցախի պետնախարարի պաշտոնում։ Անկախ նրա աշխատանքի ներկա արդյունավետությունից, միայն այն, որ նրա պաշտոնանկությունը և Արցախից հեռացնելն Ադրբեջանի պահանջ է, դա չպետք է կատարվի։

Այս ճգնաժամային իրավիճակում Արցախում հանրային դիրք և պաշտոն ունեցող յուրաքանչյուր գործիչ պետք է մտածի միայն հակաճգնաժամային կառավարման և իրավիճակի հաղթահարման ֆունկցիոնալ լուծումների մասին։ Ցանկացած հրաժարական, նշանակում կամ փոփոխություն միայն խորացնելու է ճգնաժամն Արցախում, որի հետևանքները կլինեն անկանխատեսելի և կործանարար։
Արցախում ապրող մեր հայրենակիցներին կոչ եմ անում ցուցաբերել ակտիվություն և կանխել ցանկացած հնարավոր քաղաքական փոփոխություն Արցախում։ Հիմա ցանկացած փոփոխություն ունենալու է միայն ու բացառապես վտանգավոր և կործանարար հետևանքներ»։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի