Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:03 14-01-2023

Եվրոպական դատարանից դեռ նորություն չկա․ Ավետիսյանների «չբացահայտված» սպանությունից անցել է 8 տարի

8 տարի առաջ` 2015 թվականի հունվարի 12-ին, Գյումրիում առանձնակի դաժանությամբ սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամները՝ Սերյոժա Ավետիսյանը, Հասմիկ Ավետիսյանը, Աիդա Ավետիսյանը, Արմեն Ավետիսյանը, Արաքս Ավետիսյանը, Հասմիկ Ավետիսյանը։ Ընտանիքի յոթերորդ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն հունվարի 19-ին հիվանդանոցում մահացել էր։

Պաշտոնական մեղադրանքի համաձայն՝ ոճիրն իրականացրել էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովը, ում նկատմամբ էլ քրեական գործ հարուցվեց:

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, Հելuինկյան Քաղաքացիական Աuամբլեայի Վանաձորի գրաuենյակի ղեկավար Արթուր Uաքունցը դիմել էր Եվրոպական դատարան՝ կյանքի իրավունքի խախտման փաuտով ոչ արդյունավետ քննություն իրականացնելու հիմքով։ Oragir.News-ի հարցին՝ կա՞ որևէ պատասխան դատարանից Uաքունցն աuաց․ «Սպանության գործով Եվրոպական դատարանից դեռ որևէ նորություն չկա»։

Նշենք, որ քաղաքի բնակիչներին այդպես էլ անհայտ մնաց՝ ինչո՞ւ բնաջնջեցին այս ընտանիքը՝ չխնայելով նույնիսկ երեխաներին, ո՞վ կատարեց սպանությունը՝ Վալերի Պերմյակովը, թե՞ այլ անձինք, եթե Վալերի Պերմյակովն էր սպանության հեղինակը՝ արդյո՞ք նա միայնակ կատարեց այս ոճիրը։ Այդուհանդերձ՝ հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց։

Հիշեցնենք, որ Պերմյակովին Հայաստանի Հանրապետության դատարանը դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ Ռուսաստանի Դաշնության դատարանը՝ 10 տարվա ազատազրկման։ Հետագայում նրան տեղափոխեցին Ռուսաստանի Դաշնություն պատժի կրման համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան