copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:14 11-01-2023

Ներդրողները փախչում են Հայաստանից. ծավալները նվազել են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները:

Ըստ այդմ՝ ընդհանուր ներդրումները զգալի պակասել են՝ 2021 թվականի 9 ամիսներին իրականացված 156 մլրդ 396 մլն դրամից դառնալով 75 մլրդ 533 մլն դրամ: Նախորդ տարվա 9 ամիսներին կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են երկրից։ Հայաստանից Միացյալ Թագավորության արտահանած կապիտալը կազմել է 2 մլրդ 405 մլն դրամ։ Օրինակ՝ Չինաստանը 54.1 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից, փոխարենը Վրաստանն է ավելացրել ուղղակի ներդրումների ծավալները:

Գերմանիան զգալի նվազեցրել է ուղղակի ծավալները. եթե 2020 թվականի 9 ամիսներին դրանք կազմել էին 43 մլրդ 25 մլն դրամ, ապա նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղղակի ներդրումները 6 մլրդ 602 մլն դրամ են եղել: Նիդերլանդները 20 մլրդ 246 մլն դրամի չափով իր կապիտալը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին հանել է Հայաստանից: Տեղեկացնենք, որ ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել էին. Ռուսաստանի Դաշնությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին 7 մլրդ 727 մլն դրամի չափով կապիտալը դուրս էր հանել Հայաստանից, իսկ նախորդ տարվա 9 ամիսներին կատարել է 59 մլրդ 864 մլն դրամի չափով ներդրում։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով ընդգծել է, որ մեր երկրում ներդրումների համար ստեղծվել են դրական պայմաններ, որովհետեւ Հայաստանում հաստատված է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, եւ շուտով ներդրումների բում է լինելու: Ինչպես տեսնում եք, հակառակ պատկերն է. ներդրողները փախչում են Հայաստանից:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը