copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:18 22-07-2021

Ներդրողները չեն վստահում Վրաստանի դատական ​​համակարգին. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարությունը դատական ​​իշխանության անկախությունն անվանել է Վրաստանում ներդրողների հիմնական մտահոգություններից մեկը: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի տարեկան զեկույցում, որը գնահատում է ներդրումների մթնոլորտն աշխարհի 170 երկրներում:

Ինչպես գրում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, զեկույցի հեղինակները նշում են, որ Վրաստանում բիզնեսի համար պայմանները «ընդհանուր առմամբ բարենպաստ են», բայց ներդրողները չեն վստահում դատարաններին:

«Վրաստանի դատական ​​համակարգի անկախությունը և դատական ​​համակարգի վրա քաղաքական ազդեցությունը մնում են խնդրահարույց: Դատավորների նշանակման գործընթացի անկողմնակալության և որակյալ արդյունքներ ապահովելու դատարանների կարողության հետ կապված մտահոգությունները շարունակում են ազդել դատական ​​համակարգի նկատմամբ ներդրողների վստահության վրա»,- ասված է Վրաստանի վերաբերյալ զեկույցի մասում:

Ինչպես Պետդեպարտամենտն է նշում, խնդիրն «ավելի է սրվում». շատերը կասկածի տակ են առնում վրացական դատարանների՝ «առևտրային վեճերն անկախ, ժամանակին և գրագետ կերպով լուծելու» ունակությունը: Այդ գործերից մի քանիսը տարիներ շարունակ մնում են դատական ​​համակարգում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը