copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:15 27-12-2022

Շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիների չդադարող պայքարը ևս ակցիա է. ԱՀ ԱԺ պատգամավոր

«Այս պահին չեմ կարծում, թե ակցիաների անհրաժեշտություն կա»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով երկրի իրավիճակով պայմանավորված իրենց առաջիկա անելիքներից։

Խոսելով նոր հավաքների անհրաժեշտությունից՝ Հակոբյանն ասաց. «Շատ կարևոր էր, որ Արցախը միասնական իր ասելիքը ասեր՝ ասեց բոլորին հասցեկան՝ Հայաստանի իշխանություններին, միջազգային հանրությանը, Ադրբեջանին»։

«Մենք դեկտեմբերի 25-ին այդ անպատկերացնելի իրավիճակում, երբ տեղաշարժվելը շատ բարդ էր, մարդիկ արեցին դա։ Ես մտածում էի 10-15 հազար հոգի հազիվ հավաքվի, քանի որ վառելիքի հետ կապված շարժվելու խնդիր կար»։

Խոսելով իրենց անելիքներից և առաջիկայում ակցիաներ իրականացնելու անհրաժեշտությունից՝ Հակոբյանն ասաց․ «Կոնկրետ այսօր տարբեր խմբերի հետ հանդիպել եմ անընդհատ խոսել ենք, քննարկել ենք մեր պահվածքը, մեր անելիքները։ Դա մենք կարող ենք վերածել ակցիայի, բայց չենք անի նման բան, որովհետև մեր համար շատ կարևոր է մեր որոշմանը հաստատակամ մնալը, դրանով իսկ ակցիա է։ Այն, որ հիմա մենք այս իրավիճակում ապրում ենք 120.000 արցախցիներիս ակցիան է»։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն էլ խոսելով անցկացվելիք ակցիաներից և դրանց անհրաժեշտությունից նշեց, որ ամսի 28-ին Հայաստանի երիտասարդական միությունն է կազմակերպում բողոքի ակցիա՝ վաղը երթով շարժվելու են Կառավարության շենք։

Վարդանյանը նշեց նաև, որ խորհրդարանական խմբակցության կողմից անցկացվելիք միջոցառումներ լինելու դեպքում այդ մասին անպայման կհայտարարվի։

«Այս ընթացքում բազմաթիվ ակցիաներ, բողոքի դրսևորումներ եղել են, որոնց ամեն կերպ փորձել ենք աջակցել և մասնակցել, եթե դրանք ունեցել են տրամաբանված պահանջներ և արտահայտել են և աջակցել այս պահին ցեղասպանության վտանգի առաջ կանգնած արցախահայությանը։

Եթե որևէ բան կնախատեսի խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունը, ապա դրա մասին պատշաճ կարգով կիրազեկենք»,- ասաց Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում

Ձեզ գուցե հետաքրքրի