Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 15:49 22-12-2022

Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու կարգուկանոնն ու հանգստություն այն տարածքներում, որտեղ աշխատում են. Կրեմլը պատասխանել է Փաշինյանին

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում գործում են բոլոր ստորագրված պայմանավորվածություններին համապատասխան, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, նա այսպես մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությայն այն մասին, որ ՌԴ զորախումբը չի կատարում Բերձորի միջանցքի վերահսկողության իր պարտավորությունները։

«Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու կարգուկանոնն ու հանգստություն այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են: Նրանք գործում են բացառապես երկրների միջև ստորագրված համապատասխան փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Նա ընդգծել է, որ Մոսկվան կշարունակի այդ հարցը քննարկել հայ դաշնակիցների հետ։

Ռուս խաղաղապահների հրամանատարությունը բանակցություններ է սկսել Ադրբեջանի հետ՝ քաղաքացիական տրանսպորտի անխոչընդոտ տեղաշարժը վերականգնելու շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտը Բաքվին կոչ է արել նաև ապաշրջափակել Բերձորի միջանցքը։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ դրույթում արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Բերձորի միջանցքը, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի կատարում:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը