Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:38 21-12-2022

Մեքսիկան կողմերին կոչ է անում հարգել և լիովին իրագործել եռակողմ համաձայնության բոլոր դրույթները. ՄԱԿ-ում Մեքսիկայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Խուան Մանուել Գոմես Ռոբլեդո հայտարարել է, որ Մեքսիկան մեծ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքում լարվածության աճին, ինչպես նաև անհանգստացած է ստեղծված իրադրության մարդասիրական հնարավոր հետևանքների համար։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի ներկայացուցիչն ասել է ՄԱԿ-ի ԱԽ նիստում, որում քննարկվում էր Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

Նա հայտնել է, որ մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի արգելափակման շարունակումը շատ մտահոգիչ է։ Ռոբելդոն այս համատեքստում կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը միջանցքի ամբողջ երկայնքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։

Վերջինս շեշտել է, որ Մեքսիկան կողմերին կոչ է անում հարգել և լիովին իրագործել նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնության բոլոր դրույթները և հաղթահարել իրենց տարակարծությունները երկխոսության միջոցով։ Նա կարևորել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, որը կնպաստի տարածաշրջանում կայունությանը։

«Բոլոր միջազգային սուբյեկտներին, որոնք կարող են ազդեցություն ունենալ կամ երկխոսություն կազմակերպել կողմերի հետ, կոչ ենք անում հորդորել նրանց հաղթահարել իրենց անհամաձայնությունները դիվանագիտական միջոցներով։ Ի վերջո, մենք կոչ ենք անում կողմերին խուսափել այնպիսի գործողություններից, որոնք կարող են լարվածության բերել կամ մարտական գործողությունների բռնկման հանգեցնել։ Նախորդ ճգնաժամերի ժամանակ մարդկային մեծ կորուստներ արդեն եղել են, և քաղաքացիական անձանց վտանգող ցանկացած իրավիճակից պետք է խուսափել», - եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ