copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:15 12-12-2022

Ադրբեջանի արտգործնախարարը Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի տարածքն» ականապատելու մեջ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանն այսպես կոչված Ադրբեջանի տարածքում «զանգվածաբար նոր ականներ է տեղադրում»։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Trend» լրատվական գործկալությունը, Բայրամովն այս մասին ասել է Եվորական Միության արևելյան գործընկերության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ իր ունեցած ելությում։

Բայրամովը մեղադրել է Հայաստանին՝ Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում առկա ականապատված տարածքների մասին «ամբողջական և ճշգրիտ տեղեկություն չտրամադրելու համար»։ Նրա խոսքով՝ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացվող աշխատանքներում հիմնական սպառնալիքն ականներով և այլ պայթուցիկ նյութերով «Ադրբեջանի տարածքների զանգվածային աղտոտումն է»։

Վերջինս նաև բարձր է գնահատել ԵՄ-ի մարդասիրական օգնությունն Ադրբեջանին՝ ականազերծման աշխատանքներում։ «Սակայն հաշվի առնելով խնդրի ծավալն ու լրջությունը՝ այս պայքարում մեծ նշանակություն ունեն միջազգային համերաշխությունն ու աջակցությունը»,- Ադրբեջանի արտգործնախարարը։

Բայրամովը հավելել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ականների վրա պայթել է 268 ադրբեջանցի։ Նրա խոսքով՝ տուժած ադրբեջանցիներից 45-ը մահացել են, իսկ 223-ը՝ վիրավորվել, բացի այդ տուժողների շարքում եղել են խաղաղ բնակիչներ և երեխաներ։

Հիշեցնենք, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել իր ունեցած բոլոր քարտեզները, ինչը հաստատել է նաև Ադրբեջանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը