copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:41 09-12-2022

Վեց տարվա ապօրինություն. ո՞ւմ էր պատկանում ազգային պատկերասրահի տակ տեղադրված կրպակը

Երեկ՝ Հանրապետության հրապարակի ազգային պատկերասրահի տակ տեղադրված կրպակն ապամոնտաժվել է։ Այն ազգային դիմագծի խեղման, պետության ու պետականության դեմքն էր։ Կրպակի ապօրինի թույլտվության արմատները հասնում են մինչև 2016 թվականին, երբ մշակույթի նախարարը դեռ Հասմիկ Պողոսյանն էր։ Նրա օրոք հայտարարվում է մրցույթ, որը հաղթում է «Վենդինգ» ՍՊԸ-ն, որն, ըստ որոշ տեղեկությունների, փոխկապակցված է Հասմիկ Պողոսյանի հետ։ Մրցույթի հաղթող ՍՊԸ-ն, որը ստացել էր թույլտվություն՝ ընդամենը 4 քառ մետրի տարածքի համար, այն էլ ՝ թանգարանի ներսում, ապօրինաբար 21 քառակուսի մետր ապօրինի կրպակ է տեղադրել այն էլ չթուլատրված տեղում՝ թանգարանի կամարի տակ։

Թանգարանի տնօրինությունը փոխվելուց հետո պարզում է, որ ակնհայտ կեղծ անօրինական մրցույթ է կայացել և լուծում է պայմանագիրը՝ պահանջելով հեռանալ։ Վարձակալը դիմում է այդ պահին Կենտրոնի թաղապետին՝ Արայիկ Սադոյանին, որն իր հերթին կնքում է հողի վարձակալության պայմանագիր։ Բանն այն է, որ հողը գտնվում է Անշարժ գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում, և թաղապետը որևէ լիազորություններ չի ունեցել հողի համար՝ կնքելու վարձակալության պայմանագիր։

Հեղափոխությունից հետո միայն ուսումնասիրելով գործը՝ կազմվում է արձանագրություն և ուղարկվում Երևան քաղաքի Դատախազություն՝ պաշտոնական դիրքի բարաշահման հոդվածով։

Դատախազությունն էլ ուղարկում է ոստիկանություն, որ սկսեն նյութեր պատրաստել: Ոստիկանությունում գործը կարճվում է՝ հայտարարվելով, որ հանցակազմ չկա։ Իսկ Քաղաքապետարանի առևտրային վարչության պետ Հովիկ Սաֆարյանը հարցի բողոքարկմամբ հասնում է մինչև Վճռաբեկ դատարան։

Դատախազությունում գործը կոծկվում է Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանի գլխավորությամբ և դատական պրոցեսը շարունակվել է ՊԵԿ-ի կողմից ներկայացված հայցով, բայց դատարանը՝ ի դեմս դատավոր Նաիրա ավետիսյանի՝ արգելել է քաղաքապետարանին, որ գործողություն իրականացնեն՝ մինչև դատարանի որոշումը։

Ընդ որում՝ ապօրինի գործունեություն ծավալող կրպակը խախտել է սանիտարահիգիենիկ նորմերը, չի ՛ տրամադրել կտրոն։ Կրպակի տնօրեն հանդիսանում է Վարոս Մկրտչյանը, ով հենց երեկ՝ բերման ենթարկվեց։

Մի քանի անգամ հարկայինը տուգանել է նրանց, քանի որ տեսչական մարմինը ստուգել ու պարզել է, որ կրպակը գտնվել է հակասանիտարական վիճակում։

Բարեբախտաբար, այն երեկ ապամոնտաժվեց։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը