copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:18 22-11-2022

Փաշինյանի աշխատակազմը շարունակում է իր աշխատանքային պայմանները ճոխացնելու «ազգանպաստ» գործունեությունը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը շարունակում է իր աշխատանքային պայմանները բարելավելու, ճոխացնելու «ազգանպաստ» գործունեությունը։ Օրերս «Հրապարակը» գրել էր, որ 51 մլն դրամ է պետբյուջեից տրամադրվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանի, նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, վերջինիս տեղակալներ Տարոն Չախոյանի, Բագրատ Բադալյանի նման պետական այրերն ավելի բարեկարգ շենքում աշխատեն։

Եվ այդ գումարով վերանորոգվում է վարչապետի աշխատակազմի վարչական շենքը։ Ավելի վաղ էլ գրել էինք, որ վարչապետի աշխատակազմը 6 հատ գորգ է գնել, որոնցից 5-ը՝ 220 հազար, 1-ը՝ 400 հազար դրամ արժողությամբ։ Վարչապետի աշխատակազմը գորգերը ձեռք էր բերել «Մեգերյան կարպետ» ընկերությունից՝ ընդհանուր առմամբ վճարելով 1 մլն 500 հազար դրամ։

Պարզվում է՝ նոյեմբերի 11-ին վարչապետի աշխատակազմը կրկին գորգեր է գնել, այս անգամ՝ արդեն ընդհանուր 6 մլն դրամ արժողության։ Այդ գումարով «Արմկարպետ» ՍՊԸ-ից գնվել է 352.7 քմ գորգ, որի 1 քմ-ի արժեքը 17 հազար դրամ է։ Թե որտեղ են փռելու այսքան գորգը, պարզ չէ։ Երեւի որոշել են կառավարության միջանցքներն ու սանհանգույցներն էլ գորգապատել, որ ոտքները «քարին չառնի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել