copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:08 14-11-2022

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդին՝ ծննդյան օրվա առթիվ

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Ձերդ Մեծություն,
Ինձ համար մեծ պատիվ է իմ ջերմ բարեմաղթանքն ու շնորհավորանքը հղել Ձերդ Մեծությանը՝ ծննդյան օրվա առթիվ:

Ցանկանում եմ նաև իմ հարգանքն արտահայտել Ձեզ բնապահպանական խնդիրների նկատմամբ Ձեր երկարամյա և անմնացորդ հանձնառության համար:

Ձերդ Մեծության առաջնորդությունը և գլոբալ ազդեցությունն անփոխարինելի են, քանի որ մենք պայքարում ենք այդ սրացող ճգնաժամին կայուն և ոչ ժամանակավրեպ լուծումներ գտնելու համար:

2013 թվականին Դուք այցելեցիք Հայաստան՝ իմ հայրենիք՝ որպես «Երևան, իմ սեր» հիմնադրամի հյուր և աջակից: Ձերդ Մեծության հարգանքը հայոց մշակույթի և սովորույթների հանդեպ, հետաքրքրվածությունը դեպի Հայաստանի հարուստ պատմությունը և ավանդույթները, ինչպես նաև երկրի ժառանգության պահպանման նկատմամբ մտահոգությունը հուզիչ էին յուրաքանչյուր հայի համար: Իմ համերկրացիները հարգանքով են հիշում Ձերդ Մեծության հետ փոխշփումները։

2015-ին, Հայաստան այցից երկու տարի անց, Դուք հայ ազգին մնայուն նվիրվածության ևս մեկ օրինակ ցույց տվեցիք՝ Վեսթմինսթերյան աբբայությունում մասնակցելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը: Իսկ 2020 թվականին Ձերդ Մեծությունն այցելեց Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի և անդրադարձավ երկուհազարամյա հայ քրիստոնեական հավատքին։ Հայ ազգը խորին երախտագիտություն է տածում Ձերդ Մեծության նկատմամբ։

Հայ-բրիտանական հարաբերությունները զարգացման հսկայական ներուժ ունեն: Պատրաստ եմ աջակցել այդ հարաբերությունները և շփումներն ամրապնդելու համար, որոնք կապում են մեր ժողովուրդներին և համագործակցությունը դարձնում են ավելի արդյունավետ:

Մաղթում եմ Ձերդ Մեծությանը քաջառողջություն և հաջողություններ»:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը