copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:44 13-11-2022

Արցախում ներդրումները շարունակվելու են․ Ռուբեն Հայրապետյան

Արցախի պետնախարար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արցախն իսկապես հրաշքներով լի է: Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքն էլ դրանցից մեկն է՝ բնության իր յուրօրինակ զարդերով ու պարարտ հողով: Ուրախ եմ, որ կարողանում եմ ընտանիքիս ծանոթացնել իմ հայրենիքի ամենասիրուն անկյուններին ու այդտեղ ապրող մարդկանց հետ: Պատերազմից հետո էլ մարդիկ շարունակում են իրենց ապագան կառուցել Արցախում՝ իրենց հողի վրա:

Կնոջս՝ Վերոնիկայի ու կրտսեր որդուս՝ Գեորգիի հետ, օրեր առաջ Աստղաշենում էինք: Եղանք պատերազմից հետո հիմնված արաքայանարինջի այգում: Գործարար-ներդրող Արման Հակոբջանյանը (ով հիմա իմ թիմում է) այգին հիմնել է՝ ցույց տալով իր հողի վրա ապրելու ու կյանքը Արցախում շարունակելու հայի կամքն ու վճռականությունը:



Քսան հեկտար զբաղեցնող այգին հիմնվել և մշակվում է ժամանակակից գյուղատնտեսական բոլոր ստանդարտներին համապատասխան, ապահովված է ոռոգման կաթիլային համակարգով: Մի քանի տարի հետո արդեն այս այգուց առատ բերք կհավաքեն, իսկ դա նշանակում է, որ ոչ միայն աշխատատեղեր կստեղծվեն հարակից համայնքերի բնակիչների համար, այլև արցախյան որակյալ արտադրանքը կարտահանվի միջազգային շուկա:



Արցախում ներդրումները շարունակվելու են: Եվ ես աջակցություն եմ ցուցաբերելու բոլոր նրանց, ովքեր պատրաստ են լինելու գալ ու ներդրում անել Արցախում: Մենք իրական հնարավորություն ունենք Արցախը դարձնելու կյանքի համար լավագույն վայրը տարածաշրջանում»։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան
15:06 Կյանքիս կեսին 5 պակաս. Ռաֆայել Երանոսյանը նշում է ծննդյան 45-ամյակը