copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:27 11-11-2022

«Իշխանություն 2»-ը Հ1 չեմ ուղարկելու. Մհեր Մկրտչյանը՝ ֆիլմի մասին

Նոյեմբերի 9-ին մեծ էկրան բարձրացավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն 2» ֆիլմը: Ֆիլմի անոնսում ասվում է, որ այն հայրենիքի, սիրո, կորստի, արժանապատվության, խենթերի ու բոլորի մասին է: Իհարկե, այն տարրբեր արձագանքներ ստացավ, անգամ՝ բողոքի ակցիա կազմակերպվեց ֆիլմի դեմ, որի կազմակերպչի հետ էլ զրուցել էինք։

Oragir.News-ը զրուցել է ֆիլմի ռեժիսորի հետ՝ հարցնելով, թե արդյո՞ք ֆիլմը կցուցադրվի հեռուստատեսությամբ․ նա պատասխանեց. «Ֆիմը հեռուստատեսությամբ, իհարկե, օրերից մի օր ցուցադրելու են, թե որ կինոթատրոնում են ցույց տալիս և գները, ինտերնետ քլիով ամեն բան կա»։

Հարցին, թե արդյո՞ք ուղարկելու է Հանրային հեռուստաընկերություն ֆիլմը, պատասխանեց. «Հ1 ինչի՞ ես պետք է ուղարկեմ «Իշխանություն 2» ֆիլմը։ Դուք լավ երևակայություն ունեք։ Եկեք այնպես անենք, որ ինձ էլ հետաքրքրիր լինի հարցերը։ Երբ ավարտվի ցուցադրությունը կինոթատրոններում, կպատասխանեմ բոլոր հարցերին»։

Հարցին, թե արդյոք հանրությանը հասավ հստակ մեսիջը, պատասխանեց. «Դեռ շուտ է դա հասկանալու համար»։

Ի դեպ, նշենք, որ ֆիլմում նկարահանվել են Մհեր Մկրտչյանի կինը՝ Անի Ղազարյանը, Սերգեյ Շակուրովը, Լևս Դավթյանը, Սիրանուշ Լազյանը, Շանթ Հովհաննիսյանը, Արմինե Անդրեասյանը եւ այլք: Այն ցուցադրվում է Երևանի Մոսկվա կինոթատրոնում, Կապույտ դահլիճում, Դալմայի «Սինեմա Սթար»-ում, KinoPark-ում։ Տոմսերի արժեքն է՝ 1500, 2000, 2500, 4500, 5000 դրամ։

Հիշեցնենք, որ «Իշխանություն» ֆիլմի առաջին մասը մեծ էկրան բարձրացավ 44-օրյա պատերազմին հաջորդող ամիսների ընթացքում: Ֆիլմը հեղափոխության, դրա քաղաքական հետևանքների ու պատերազմի ավերածությունների մասին է:

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում