copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:59 11-11-2022

«Հայաստան» խմբակցությունը կմասնակցի՞ հաջորդ շաբաթվա քառօրյային

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր ֆեյսբության իր էջում գրել էր, որ եկող շաբաթվա ԱԺ նիստերին իրենք մասնակցելու են, բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու: Oragir.News-ը նաև փորձեց «Հայաստան» խմբակցությունից ճշտել, թե արդյոք իրենք նույնպես որոշում ունեն մասնացելու հաջորդ շաբաթ կայանալիք լիագումար նիստին։

Խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նախ ասաց, որ ինքը «վերդառնալ» ձևակերպման հետ շատ անհաշտ է։ Ինչ վերաբերում է նիստերին մասնակցությանը՝ նա պատասխանեց․

«Ամենատարբեր հարցերով պարբերաբար ֆրակցիայում քննարկումներ են տեղի ունենում, այդ թվում՝ նաև Ձեր բարձրացրած հարցի հետ կապված։ Քննարկումները շարունակվում են։ Վերջնական որոշման դեպքում վստահաբար մամուլը և հասարակությունը տեղյակ լինելու է»։

Հստակեցմանը, թե սա նշանակո՞ւմ է, որ վերջնական որոշում՝ մասնակցության վերաբերյալ դեռ չկա՝ նա պատասխանեց, որ քննարկումները շարունակվում են։

Նշենք, որ մինչ Թովմասյանի հայտարարությունը մենք նաև զրուցել էինք «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ։

Նա լիագումար նիստին մասկացության վերաբերյալ հարցին՝ պատասխանեց, որ խորհրդարանական աշխատանքների իրենց մասնակցության ձևաչափի և առհասարակ մասնակցության մասին տարբեր առիթներով խոսել է։

«Մասնակցությունն այս կամ այն հանդիպմանը կամ ձևաչափին կախված է տվյալ իրավիճակի մեր մարտավարական մոտեցումներից։ Ժամանակը կմոտենա՝ կորոշենք մասնակցությունն ինչ ձևով է լինում»։

Հստակեցմանը՝ որոշում չունեք վերադառնալու մասին՝ պատասխանեց, այս պահին սահմանափակվենք սրանով։

Նշենք, որ այս պատասխաններից առնվազն տպավորություն է, որ ոչ միայն ընդդիմադիր երկու ուժերն այլևս միասնաբար չեն կայացնում որոշումներն ու տարաձայնություններ ունեն, այլ ընդամենը 6 հոգանոց խմբակցությունում կայացված որոշումների վերաբերյալ միասնական մոտեցումը բացակայում է։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
12:07 Հայաստանը մինուսով ա աշխատում․ շատ մազալու բաներ՝ բյուջեի և հարկերի մասին․ Մարտիրոսյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում